Back HELP հարթակի միջոցով իրականացված «Ապաստանը և մարդու իրավունքները» դասընթացի փակման միջոցառումը

Միջոցառմանը ներկա էին այս դասընթացի քսանմեկ մասնակիցները
HELP հարթակի միջոցով իրականացված «Ապաստանը և մարդու իրավունքները» դասընթացի փակման միջոցառումը

Սույն թվականի նոյեմբերի 22-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ),  Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպական հաստատությունների ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպեց Եվրոպայի խորհրդի «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն (HELP)» առցանց հարթակի միջոցով իրականացված «Ապաստանը և մարդու իրավունքները» ՄԱԿ ՓԳՀ-ի պիլոտային դասընթացի փակման միջոցառումը։ Դասընթացի նպատակն էր ամրապնդել փախստականների պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտի մասնագետների և որոշում կայացնողների. իրավաբանների, փաստաբանների, դատախազների, դատավորների և հանրային պաշտպանների գիտելիքներն ու հզորացնել նրանց մասնագիտական հմտությունները։ Միջոցառման գլխավոր հյուրերն էին ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԽ-ի Երևանի և Սրասբուրգում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակների ներկայացուցիչները։

Միջոցառմանը ներկա էին այս դասընթացի քսանմեկ մասնակիցները Միգրացիոն ծառայությունից, Գլխավոր դատախազությունից, ԱԱԾ-ից և Սահմանապահ զորքերից, դատարաններից, Փաստաբանների պալատից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ԵՊՀ-ի Իրավաբանական կլինիկայից, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ից և իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից։ Հիբրիդ միջոցառման գլխավոր հյուրերն էին ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԽ-ի Երևանի և Սրասբուրգում ՄԱԿ ՓԳՀ-ի և ԵԽ-ի գրասենյակների պաշտոնատար անձինք։

Իր բացման խոսքում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի փախստականների պաշտպանության ղեկավար Անդրեյ Արյուպինը շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպական հաստատությունների ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության և ԵԽ-ի երևանյան գրասենյակի և «HELP» Քարտուղարության աշխատակիցներին արդյունավետ համագործակցության համար և մասնակիցներին շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ 

«Ուրախ եմ, որ «Ապաստանը և մարդու իրավունքները» դասընթացը օգտակար է եղել ձեր համար։ Այն հմտորեն մշակված մի ծրագիր է` նախատեսված միջազգային պաշտպանության ոլորտում իրավաբանների և  ծառայություններ մատուցողների համար»,- նշեց նա։ «Դասընթացը ճիշտ ժամանակին մատուցվեց՝  ներպետական դատական ​​և միգրացիոն դաշտի և ապաստանի համակարգի բարեփոխումների վճռորոշ ժամանակաշրջանում»,- հավելեց պարոն Արյուպինը։

ԵԽ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեիլա Ժդանովան իր հերթին շնորհավորեց և հաջողություն մաղթեց մասնակիցներին։

«Գոհունակությամբ նշում եմ, որ ԵԽ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերի շնորհիվ մի խումբ մասնագետներ հնարավորություն ստացան հանգամանալից ծանոթանալ Եվրոպական և այլ միջազգային չափանիշներին և տարածել, և գործնականում կիրառել իրենց գիտելիքը ի օգուտ փախստականների   պաշտպանության և բարօրության։

Մասնակիցները կիսվեցին դասընթացի մասին իրենց տպավորություններով ու հաջողություններով և քննարկեցին՝ իրենց գործընկերների և ուսանողների, իրավաբանների և մարդու իրավունքների ոլորտում աշխատակիցների հետ իրենց փորձը կիսելու կարևորությունը։

«Հպարտ եմ, որ Հայստանում «HELP» առաջին դասընթացի մասնակից եմ։ Այն ինձ շատ կարևոր գիտելիք հաղորդեց և փախստականների հետ գործնական աշխատանքում չափազանց օգտակար ու կիրառելի հմտություններ»,- մասնակիցներից մեկն ասաց։ «Ամենահաճելին նաև հետադարձ կապի և  հարցուպատասխանի հնարավորությունն էր դասընթացավարի հետ, ով բացատրում էր մեզ բոլոր խրթին դրույթներն ու դժվար լուծելի վարժությունները»,-ասաց մեկ այլ մասնակից շնորհակալություն հայտնելով դասընթացավարին և կազմակերպիչներին արդյունավետ դասընթացի համար։  

Մասնակիցներից շատերը գոհունակությամբ նշեցին այն փաստը, որ  դասընթացը մշակվել և մատուցվել էր հայերենով և որ այն հմտորեն ադապտացվել էր՝ համահունչ ազգային համատեքստին՝ օրենսդրական և գործնական տեսանկյուններից։

Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, իրավաբան և  դասընթացավար Սերգեյ Ղազինյանը նույնպես կիսվեց իր դիտարկումներով։

«Գոհունակությամբ նշում եմ տարբեր մասնագետների՝ ոչ անպայմանորեն իրավաբանների, բայց ուղղակիորեն կամ անուղղակիորեն փախստականների իրավունքների պաշտպանության  ոլորտի գործընկերների հավասարաչափ ուշադրությունն ու հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ։ Շատ եմ գնահատում նաև այդ հրաշալի համագործակցության հարթակը, որ զանազան թեմաների շուրջ քննարկումների և բանավեճերի ու նորարարարկան մտքերի և առաջարկությունների հնարավորություն ընձեռեց բոլորիս», - ասաց Սերգեյ Ղազինյանը։

Միջոցառումն ավարտվեց վկայականների հանձնման արարողությամբ և խմբային լուսանկարով, որպես «HELP» դասընթացի մասին ջերմ հիշողություն։  

ՄԱԿ ՓԳՀ-ի «Ապաստանը և մարդու իրավունքները» - «HELP» դասընթացն իսկապես օգտակար է գործընկեր կազմակերպությունների և ծառայություններ մատուցողների համար, քանի որ այն ընդգրկում է ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությանն և բարեկեցությանն ուղղված կարևոր ասպեկտները։ Այն ներկայացնում է հիմնական միջազգային չափանիշների, բողոքարկման համապատասխան մեխանիզմների և այլ հիմնական ասպեկտների ընդհանուր պատկերը, ինչպես նաև միգրացիայի և ապաստանի ոլորտներում առկա իրավիճակն ու մարտահրավերները գլոբալ մակարդակում:

Երևան-Ստրասբուրգ 22/11/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

09/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի...

Read More

Փորձագիտական քննարկում՝ անգործունակության ինստիտուտի վերանայման և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների վերաբերյալ

9-10/12/2022 Հանքավան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-10-ին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ