ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Երրորդ խմբագրություն

 

Բնօրինակը կազմել են Ջանիս Ռիչարդսոնը (խմբագիր),

Էնդրիա  Միլվուդ Հարգրեյվը, Բեյզիլ Մորաթիլը,

Սաննա Վահտիվուրին, Դոմինիք Վենտերը,  Ռենի դը Վրիզը

 

Առաջին  վերանայված հրատարակությունը 2005 թ.,

Բեթսայ Բարդիք, Քրիս Քոուքլի և Ջանիս Ռիչարդսոն

Երկրորդ վերանայված հրատարակություն  2007թ.,  INSAFE ցանց*

 

 

 

Մեդիա և Տեղեկատվական հասարակության բաժին

Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն
Տեղեկատվական հասարակությունում լավ կառավարում նախագիծ

Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինություն
Եվրոպայի Խորհուրդ

Ֆրանսերեն հրատարակություն

 Manuel de maîtrise de l’Internet

 


Այս հրատարակության մեջ արտահայտված կարծիքները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպայի Խորհրդի տեսանկյունը:

Բոլոր հեղինակային իրավունքները պահպանված են: Այս հրատարակության ոչ մի մաս չի կարող վերարտադրվել, կամ տարածվել  որևէ էլեկտրոնային  (լազերային կրիչներ, համացանց և այլն), կամ   մեխանիկական այդ թվում պատճենահանման, ձայնագրման կամ տեղեկատվության պահպանման կամ տարածման որեէ համակարգի միջոցով,  առանց Եվրոպայի Խորհրդի  Հաղորդակցման և Հետազոտությունների տնօրինության Հրատարակությունների բաժնի նախնական գրավոր  թույլտվության:

Շապիկի դիզայնը` Graphic Design Workshop

Council of Europe F-67075 Strasbourg Cedex

Տպագրվել է



 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհուրդներ ընթերցողին

Ներածություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 1 – Միանում ենք համացանցին 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 2 – Ստեղծում ենք վեբ կայք

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 3 – Որոնում ենք տեղեկույթ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 4 – Պորտալներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 5 – Էլեկտրանային փոստ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 6 – Փոստաղբ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 7 – Զրուցարան

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 8 – Նորությունների խմբեր

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 9 – Համաշխարհային գրադարաններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 10 – Երաժշտություն և պատկերներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 11 – Նորարար ստեղծագործություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 12 – Խաղեր

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 13 – Հեռավար ուսուցում

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 14 – Պիտակավորում և զտում

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 15 – Մասնավոր կյանքի անձեռնմխելիություն 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 16 – Անվտանգություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 17 – Հետապնդումներ և ոտնձգություններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 18 – Առ-ցանց գնումներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 19 – Ակտիվ e-քաղաքացի

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 20 – Շարժական տեխնոլոգիաներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 21 – Բլոգ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 22 –  Սոցիալական ցանցեր

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 23 – Վեբ 2.0

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 24 – e-Ժողովրդավարություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 25 – Ինչպե՞ս ստանալ աջակցություն


 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

1.  Գրքում գործածվող եզրերի բացատրության համար հեղինակները հաճախ օրինակներ են բերում  Վիքիփեդիա ազատ հանրագիտարանից որի բովանդակությունը համատեղ ստեղծում են աշխարհի տարբեր մասերում գտնվող օգտվողներ Ձեռնարկում օգտագործվող մի շարք եզրերի` «Բուլեան որոնում», «Զոմբի համակարգիչ»,   «Որսում»  բացատրությունները տրված են ըստ Վիքիփեդիայի համապատասխան հոդվածների, մնացած տերմինները կարելի է գտնել Վիքիփեդիայի գլխավոր էջում <http://www.wikipedia.org>,  որի հոդվածները անգլերենից բացի ունեն  նաև այլ լեզուներով տարբերակներ:

2.  Բոլոր հղումները ստուգվել են 2010թ  դեկտեմբերի 22-ին:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ինչու են անհրաժեշտ համացանցային գրագիտության տեղեկատվական թերթիկները

Վերջին տասնամյակում, համացանցը և բջջային տեխնոլոգիաները  ձևափոխել են հասարակության  կյանքի բազմաթիվ  կողմերը: Փոխելով մեր աշխատանքի և ժամանցի ձևերը,  նրանք ավելի  մեծ պահանջներ են ներկայացնում մեզ` որպես ակտիվ քաղաքացիների:

Եվրոպայի Խորհրդի Համացանցային  գրագիտության ձեռնարկը  տեղեկատվական և հաղորդակցական հրաշալի ցանցի` համացանցի   օգտագործման  ուղեցույց է:

Ձեռնարկի նպատակն է`

-ուսուցիչներին և ծնողներին փոխանցել այնպիսի տեխնիկական գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն երեխաների հետ անվտանգ  նավարկել հաղորդակցական տեխնոլոգիաների հայտնագործությունների  ուղով,

-լուսաբանել էթիկական խնդիրները և պարզաբանել կրթությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները,

-տալ այնպիսի գաղափարներ գործնական պարապմունքների համար, որոնք կօգնեն օգտակար դարձնել համացանցը և բջջային տեխնոլոգիաները,

-ներկայացնել  տարբեր ոլորտներում  համացանցի օգտագործման լավագույն և հաջողված օրինակները,

-տրամադրել  լրացուցիչ տեղեկություն և  նոր գործառնական օրինակներ:

Այս վերանայված խմբագրությունը  ուսուցիչներին և ծնողներին  ավելի շատ գործնական խորհուրդներ, հղումներ և օգտակար տեղեկություններ է  տրամադրում տեխնոլոգիական նորարարություննով վերափոխված համացանցի օգտագործման մասին:

էթիկական խնդիրներ և վտանգներ համացանցում

Բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ համացանցը որոշակի մարտահրավերներ է նետում մեզ:

Մասնավորապես՝  էլեկտրոնային նամակագրության հոսքի շուրջ 2% վիրուսներ են պարունակում / http://en.wikipedia.org/wiki/Computer_virus / , որի հետևանքով   տարբեր կազմակերպություններ զգալի  վնասներ են կրում:

Անհանգստացնող էլ. նամակները,  կամ փոստաղբը  (http://en.wikipedia.org/wiki/E-mail_spam), ներկայումս կազմում է ողջ էլեկտրոնային նամակագրության 90%:

Կտրուկ աճել է վնասակար ծրագրերի թիվը:  2007թ-ից  ի վեր  ստեղծված վնասակար ծրագրերի թիվը հավասարվել նախորդ 20 տարիներին ստեղծվածին:  Վստահելի աղբյուրները նշում են նաև, որ hամակարգչահենությունը (հակերական գործունեությունը) և վնասակար ծրագրերի ստեղծումը «զարգացում» է ապրել` զվարճալիքից դառնալով շահույթ հետապնդող գործունեություն  (աղբյուր՝ F-secure).

Համացանցում առկա անօրինական, վնասակար և կանխակալ կարծիք առաջացնող բովանդակությունը ոտնահարում է մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմքերը:  Ավելին, հավասարության մշտապես փխրուն հասկացությունը  կրկին վտանգված է,  քանի որ թվային ջրբաժանը (http://en.wikipedia.org/wiki/Digital_divide)  տարանջատել է ինֆորմացիա “ունեցողներին” և “չունեցողներին”:

Համացանցի հասանելիության, տեխնիկական կարողությունների, համացանցում աշխատելու, տեղեկատվություն փնտրելու և այն արդյունավետ օգտագործելու հմտությունների պակասության պատճառով  շատ երեխաներ և պատանիներ ավելի ու ավելի անբարենպաստ վիճակում են հայտնվում:

 

Քաղելով առավելագույնը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից

Համացանցը տարբեր ինֆորմացիոն ցանցերի միջև կապուղի է: Քանի որ համացանցի կապի միջոցները մշտապես զարգանում են, իսկ տեխնոլոգիաները համաձուլվում, այս ձեռնարկը չի սահմանափակվում զուտ համացանցով և լուսաբանում է նաև   նոր խաղարկային/խաղային  ծրագրերի և բջջային հեռախոսների հետ կապված խնդիրները:

Այժմ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա տեղեկատվական գրագիտության գիտելիքներ և հմտություններ: Տեղեկատվական գրագիտությունը 21 դարի գրագիտությունն է, որը կառուցված է հասարակության հիմքը կազմող կրթության չորս հիմնարար սյուների վրա` սովորել  իմանալ,  սովորել  գործել,  սովորել  լինել  և սովորել միասին ապրել:

Բոլորս մեր դերն ունենք համացանցը օգտվողի համար բարենպաստ  միջավայր դարձնելու գործում, ուր խորապես հարգվում են մարդու իրավունքները  և այս ձեռնարկը նշում է այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները:

Ուսուցիչների և ծնողների կարիքներին զուգըթաց զարգացող ձեռնարկ

Տեխնոլոգիաների և տեղեկատվական աղբյուրների զարգացմանը զուգընթաց, այս թերթիկները կթարմացվեն և կավելանան:  Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս նախագծին և ուսուցման ու լավագույն փորձի մասին նոր գաղափարներ և հղումներ ուղարկել  Եվրոպայի Խորհուրդ` media.IS@coe.int.

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 1

ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՑԱՆՑԻՆ

Համացանցը միմյանց միացած համակարգիչների համաշխարհային ցանց է, որի աշխատանքն ապահովում են  որպես կապի հանգույց (http://en.wikipedia.org/wiki/Node_%28networking%29) գործող սերվերները:  2010 թ. աշխարհում 2 միլիարդ, իսկ Եվրոպայում 400 միլիոն մարդ  էր օգտվում համացանցից*:

Ի՞նչ է շահում կրթությունը

 

-Համացանցը ուսուցիչների և սովորողների համար նոր գաղափարների և պաշարների հարուստ գանձարան է` այն առաջարկում է դասապլաններ, առ-ցանց վարժություներ և ուսումնական խաղեր:

-Համացանցը ավելի դյուրին է դարձնում միջազգային փորձի փոխանակումը և հաղորդակցումը տարբեր երկրներում գտնվող ուսուցիչների և սովորողների միջև:

-Համացանցը սովորողներին հնարավորություն է տալիս զարգացնել լեզվական կորողություններն ու   կիսել մշակութային արժեքները տարբեր նախագծերին մասնակցելու շնորհիվ:  Դա ավելի արագ և ավելի արդյունավետ է  և ուսումնական ճամփորդության ծախսեր չի պահաջում:

-Համացանցը մատչելի է դարձնում հետազոտական գործիքները նույնիսկ նրանց համար, ովքեր ավանդական գրադարաների մշտական ընթերցողները չեն:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

-Ինչպես իրական, կամ 'արտացանցային' աշխարհում, ցանցի ներսում նույնպես առկա են խարդախությունը, կեղծ տեղեկատվությունը և երեխաների համար ոչ պատշաճ բովանդակությամբ նյութերը:

-Չնայած համացանցը մի շարք նոր հնարավորություններ է տալիս, սակայն տեխնիկական լուծումները միշտ չէ, որ ավանդականից լավն են: Օրինակ` հաղորդակցության մեջ հեղափոխություն կատարած էլ.փոստը և տեսա-կոնֆերանսները, որոնք տեղում ներկա գտնվելու զգացողություն են տալիս, չեն փոխարինում  կենդանի  շփումը:

Ինչպե՞ս

 

Կրթօջախում աշխատելիս ձեր համակարգիչը համացանցին միանում է ներքին սերվերով:

Որպեսզի տանը միանաք համացանցին անհրաժեշտ են`

-Մոդեմով համալրված համակարգիչ: Որոշ համացանցային ծառայություն մատուցող կազմակերպություններ (պրովայդեր) իրենց բաժանորդներին ապահովում են մոդեմով,

- Սովորական հեռախոսակապ, լայնաշերտ համացանց,  (http://en.wikipedia.org/wiki/Broadband_Internet_access),  կամ էլ արբանյակային կապ (http://en.wikipedia.org/wiki/Satellite_Internet_access),

-Բաժանորդագրություն Համացանցային Ծառայություն Մատուցող կազմակերպությանը:

Համացանցի և օգտվողների միջև անհրաժեշտ կապն ապահովում են  Համացանցային Ծառայություն Մատուցող ընկերությունները  (http://en.wikipedia.org/wiki/Internet_service_provider):  Դրանք կարող են լինել մասնավոր ընկերություններ, օրինակ` հեռահաղորդակցական կամ կաբելային ընկերությունները, կամ` այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք համալսարաններն են: Ամսական բաժանորդային վարձի դիմաց պրովայդերներն առաջարկում են մի շարք ծառայություններ:

· Dial–up  (http://en.wikipedia.org/wiki/Dial-up_access) կապը հնարավորություն է տալիս միանալ  համացանցին ստանդարտ անալոգային հեռախոսագծով:  Օգտվողի վարձավճարը գանձվում է ըստ ծախսած ժամանակի, ինչպես արվում է սովորական հեռախոսային զանգերի դեպքում: Անալոգային հեռախոսգիծը հնարավորություն չի տալիս միաժամանակ օգտվել և համացանցային կապից և հեռախոսից:  Կապի արագությունը թույլ է:

· Լայնաշերտ կապն ապահովվում է թվային հեռախոսագծի կամ մալուխային ցանցի միջոցով: Կապի այդպիսի տեսակներ են, օրինակ, Ինտեգրալ ծառայությունների թվային ցանցը (ISDN) (http://en.wikipedia.org/wiki/ISDN)  և Բաժանորդների թվային ցանցը (DSL) (http://en.wikipedia.org/wiki/Digital_Subscriber_Line):  Կաբելային օպերատորների և պրովայդերների լայնաշերտ բաժանորդագրման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում  ֆիքսված վարձի դիմաց օգտվել անսահմանափակ համացանցից: Սահմանափակում կարող է դրվել ներբեռնվող տվյալների ծավալի վրա: Կապի արագությունը շատ ավելի բարձր է և  առանց  համացանցն  անջատելու կարող եք նաև օգտվել հեռախոսից:

· Այժմ մեծ տարածում են գտնում Wifi (http://en.wikipedia.org/wiki/wifi) Անլար Ցանցային Կապի  հնարավորությամբ  համակարգիրչների, հատկապես դյուրակիր համակարգիչների (նոթբուքերի) թիվը: Կապի այս միջոցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում համացանցից օգտվել ցանկացած «անլար միջավայրում»:  Նման միջավայրեր կարելի է  գտնել, օրինակ, այնպիսի հասարակական վայրերում, ինչպիսիք են սրճարանները և օդանավակայանները:  Անլար կապի նոր տեսակ է WiMAX-ը,  որը ավելի սահմանափակ  տարածում ունի:

Լավագույն փորձը

·     Ընտրեք համացանցից օգտվելու ձեր պահանջներին համապատասխան կապ: Եթե դուք համացանցն օգտագործում եք կանոնավոր կերպով, իմաստ ունի օգտվել լայնաշերտ կապից:

· Եթե օգտվում եք լայնաշերտ կապից, առանց անհրաժեշտության մի թողեք այն  միացած: Դա կարող է լրացուցիչ գումար արժենալ` ավելացնելով նաև անվտանգության ռիսկը (անվտանգության մասին տե՛ս տեղեկատվական թերթիկ 16-ը):

·    Հնարավորության դեպքում նստեք երեխաների կողքին, երբ վերջիններս նավարկում են համացանցում:    Դա հիանալի հնարավորություն է  նրանց  ցանցային փորձառնության  քննարկման, վստահության մեծացման,  ինչպես նաեւ միասին սովորելու համար:

·     Եթե կան այլ մարդիկ, ովքեր օգտվում են ձեր պատասխանատվության տակ գտնվող համակարգչից կամ ցանցից, մշակեք ընդունելի օգտագործման քաղաքականություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար

· Համացանց ծառայություն մատուցողների համաշխարհային ցանկ` <http://www.thelist.com/>,

· Կրթական կայքեր`

Եվրոպական դպրոցական ցանցը European Schoolnet <http://www.eun.org/web/guest>,

Global Schoolhouse <http://www.globalschoolnet.org/GSH/>  Կրթական աշխարհ  Education World  <http://www.educationworld.com/> առաջարկում են պաշարներ և համագործակցային նախագծեր,

· Becta, «ՏՀՏ կրթության մեջ» Մեծ Բրիտանիայի գործակալությունը` <http://schools.becta.org.uk> խորհուրդներ է տրամադրում ինչպես գրել օգտագործման ընդունելի քաղաքականություն,

· Insafe պորտալը առաջարկում է պաշարներ և խորհուրդներ ինչպես ապահով կերպով միանալ և նավարկել համացանցում` http://www.saferinternet.org,

. Հայկական կրթական պորտալ  http://armedu.am/arm/index.php :

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  2

ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ  ՎԵԲ ԿԱՅՔ

Ստեղծում ենք վեբ կայք

 

Դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները իրենց կրթօջախը և կատարված աշխատանքները  ցանցում ներկայացնելու կարիք ունեն. նրանց մասին պատմող կայքէջերի թիվը աճում է անասելի արագությամբ:

Դպրոցական լավ կայքը հանրային կապերի հաստատման հիանալի գործիք է և կարող է օգտագործվել տարբեր նպատակներով՝  դպրոցի մասին տեղեկություն ներկայացնելու կամ դասապլանները հրապարակելու համար: Այն անշուշտ նաև հրաշալի գործիք է մանկավարժների համար:

Սակայն կայքերի օգտագործման նպատակների այսպիսի բազմազանության պայմաններում, իրենց կայքերը ստեղծելու ցանկություն ունեցող դպրոցների տնօրենները, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները երբեմն խիստ դժվարանում են` չիմանալով ինչից սկսել:

Մինչև վեբ կայքը ստեղծելը անհրաժեշտ է մտածել հետևյալ հարցերի շուրջ.

·     Ո՞րն է կայքի նպատակը,

·     Ինչու՞ է  ձեզ հարկավոր վեբ կայք,

·    Ինչպիսի՞ լսարան է ներգրավելու ձեր կայքը  (ողջ աշխարհը, ինչ-որ թաղամաս, ձեր հայրենի քաղաքը, թե՞ միայն աշակերտներ ու ծնողներ),

·     Ինչպիսի՞ն է լինելու նրա բովանդակությունը:

Հաստատում ենք միջազգային կապեր

 

·     Համացանցը հաղորդակցվելու ու համագործակցելու հնարավորություն է ընձեռում ողջ աշխարհի սովորողներին:  Ժամանակակից դասարանի իմիջը  չի  սահամանփակվում կոնկրետ աշխարհագրական վայրում տեղակայված քարապատ ու կրապատ սենյակով: Համացանցի շնորհիվ դասարանի պատերը վերանում են  և տեղական դպրոցները միանում են գլոբալ ցանցին:

·     Լավ դպրոցական կայքերը ինտերակտիվ են  և հաղորդագրության հարթակներով (http://en.wikipedia.org/wiki/Message_boards, http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D5%A2-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) ծնողներին, աշակերտներին և ուսուցիչներին հնարավորություն են տալիս  ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում,  տեղեկանալ դպրոցի ամենավերջին նորություններին:

·  Աշակերտները կարող են ակտիվ դեր խաղալ կայքերի ստեղծման գործում: Իրականում, Think Quest  <http://www.thinkquest.org/>, CyberFair <http://www.globalschoolnet.org/index.html> և այլ տիպի վեբ մրցույթներին հետևելիս կարող ենք տեսնել, որ կրտսեր և բարձր դասարանի աշակերտների պատրաստած կայքերն իրենց որակով հաճախ գերազանցում են ուսուցիչների կողմից ստեղծվածներին:

·  Կայքերի ստեղծման հիմունքները կարող են ներառվել դպրոցական ծրագրում: Աշակերտներին կարող են տրվել առարկայական կայքերի ստեղծման հանձնարարություններ՝  մաթեմատիկա, կենսաբանություն, օտար լեզու կամ երաժշտություն: Իրականում, ցանկացած առարկայի մասին վեբ կայք կարելի է պատրաստել:

· Համացանցից օգտվելիս աշակերտները չեն սահմանափակվում միայն իրենց դասընկերների հետ կայքեր ստեղծելով. նրան կարող են համագործակցել աշխարհի տարբեր երկրների սովորողների հետ` օգտագործելով հաղորդակցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են էլ. փոստը (http://en.wikipedia.org/wiki/Email, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%83%D5%B8%D5%BD%D5%BF),   տեսակոնֆերանսները (http://en.wikipedia.org/wiki/Videoconferencing  և զրուցարանները (http://en.wikipedia.org/wiki/Chat):

· Առավել մանրամասն տեղեկությունների համար, տե՛ս 7-րդ տեղեկատվական թերթիկը՝ զրուցարանների մասին, 11-րդը՝ նորարարական ստեղծագործության մասին և առաջին տեղեկատվական թերթիկը՝ համացանցին միանալու մասին:

Խաղում ենք ապահով

Ցանկացած կայք ստեղծելիս կարևոր է հաշվի առնել անվտանգության հետ կապված խնդիրները:

· Նախքան պաշտոնական կայք ստեղծելը կամ աշակերտներին վեբ կայքի ստեղծման  մրցույթներում ներգրավելը պետք է հստակ սահմանել համացանցային ապահովության և համացանցից պատշաճ օգտվելու մասին դպրոցի քաղաքականությունը:

· Կայքի կառուցվածքը և նկարների օգտագործման եղանակը պետք է արտացոլեն դպրոցի համացանցային համացանցային ապահովության քաղաքականությունը:

· Ապահովության և մասնավորության նկատառումներով  շատ դպրոցներ չեն նշում իրենց հրապարակած լուսանկարներում պատկերված անձանց անձնական տվյալները կամ նշում են միայն անունները: Անվտանգության  հանգամանքը պետք է անպայման  հաշվի առնել կայքէջ  ստեղծելիս:

· Տեղեկատվության ամբողջականության և համացանցային անվտանգության վերաբերյալ  դպրոցի դիրքորոշումը արտահայտելու համար կարևոր է ցույց տալ այլ կայքէջերին արված հղումներրը:

· Զտել համացանցը, թե՞  սովորեցնել ինքնուրույն «գլուխ հանել» գործից.  շատ դպրոցներ արդյունավետ են համարում այս երկու եղանակների համադրումը:

· Սովորողների պատրաստած կայքէջերը կարող են այցելուներ ունենալ ողջ աշխարհից: Այդ կայքերին նայեք իբրև դպրոցի հասարակայնության հետ կապերի գործիք: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ ուսուցիչները վերահսկեն աշակերտների աշխատանքը և վերջիններիս ուղղություն տան իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում:

·  Եվ վերջապես, ուսուցիչներն են պատասխանատու աշակերտների կատարած աշխատանքի համար: Հետևաբար, ուսուցիչների պետք է իրավազոր լինեն թույլ չտալ վեբ էջի տեղադրումը կամ հանել այն դպրոցի կամ նախագծի կայքից: Աշակերտների աշխատանքը պատշաճ վերահսկելու համար, ուսուցիչները միշտ պետք է վերահսկեն գաղտնաբառերը (http://en.wikipedia.org/wiki/Password,  http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BC ) և վեբ կայքերը (http://en.wikipedia.org/wiki/Website, http://hy.wikipedia.org/wiki/%D5%91%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84 ):

Ստեղծում ենք դպրոցական վեբ կայք

 

Ճիշտ օգագործվելու պարագայում դպրցական կայքէջը կարող է ծառայել որպես հզոր գործիք համայնքային նշանակության այլ գործոնների հետ միասին: Այն կարող է ամրապնդել համերաշխության  զգացումը և հանդիսանալ հասանելի տեղեկատվության արժեքավոր աղբյուր: Ստորև նշված են վեբ կայքի բովանդակության վերաբերյալ օգտակար առաջարկներ.

·  Ուսուցիչները կարող են տրամադրել դասապլաններն ու աշակերտների կատարած աշխատանքների համառոտ նկարագրերը:

·  Վարչական աշխատողները կարող են տեղադրել դասացուցակներ կամ հայտարարություններ:

·  Աշակերտները կարող են հրապարակել արվեստի գործեր, բանաստեղծություններ, զեկույցներ և այլ աշխատանքներ:

·  Ծնողները կարող են կայքն օգտագործել ուսուցիչ-ծնող հարաբերություններն արտացոլող միջոցառումների լուսաբանման համար:

·  Լայն հանրությունը կարող է այն օգտագործել որպես ֆորում, ուր կարող են լինել հայտարարություններ՝ ֆուտբոլային թիմերից,  ճամփորդություններից, ոստիկանությունից, ճանապարհային շինարարությամբ զբաղվող անձանցից և այլն:

Բովանդակության բազմազանությունը կարող է հարստացնել կայքը, սակայն մյուս կողմից կայքի ստեղծման աշխատանքներին շատ մարդկանց ներգրավելը կարող է բարդացնել նրա կառավարման  գործը: Արդյունավետ է ընտրել մարդկանց փոքր խումբ, որը պատասխանատու կլինի նյութերի հավաքագրման և խմբագրման համար: Դա լավագույնս կարող է ղեկավարել ուսուցիչը, վարչական աշխատողը կամ ՏՀՏ պատասխանատուն:

Կան որոշ հիմնական պահանջներ, որոնք պետք է հաշվի առնվեն նախքան վեբ կայք ստեղծելը.

· Ծրագրաշար. կայքերի հեղինակները և խմբագիրները  նախընտրում են աշխատել WYSIWYG (http://en.wikipedia.org/wiki/WYSIWYG) –ի    Dreamweaver կամ  FrontPage խմբագրական ծրագրերով:  Դրանք թույլ են տալիս խմբագրումը կատարել «ծանոթ միջավայրում», երբ html լեզվին  տիրապետելը պարտադիր չէ:  Հաճախակի են կիրառվում ցանցային  բովանդակության կառավարման համակարգերը և դրանց մի մասը նախագծված է  դպրոցի պահանջներին համապատասխան:

· Սարքաշար. օգտակար են ոչ բարդ սարքավորումները՝ սկաներները (http://en.wikipedia.org/wiki/Image_scanner), թվային ֆոտոխցիկները, թվային տեսախցիկները, եռոտանիները և ձայնագրիչները:

· Հոսթինգ. (http://en.wikipedia.org/wiki/Web_hosting, http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3) դպրոցներին անհրաժեշտ է գտնել մի այնպիսի կազմակերպություն, որը կապահովի առցանց համակարգ` կայքէջերը, պատկերները, ֆայլերը, տեսանյութերն ու այլ նյութերը պահպանելու և վեբում դրանք հասանելի դարձնելու համար: Կարևոր է ուսումնասիրել տարբեր համացանցային ծառայություն մատուցող ընկերությունների (պրովայդերների)  առաջարկությունները` վստահ լինելու համար, որ դրանք համապատասխանում են ձեր դպրոցի կարիքներին:

Լավագույն փորձը

 

Անցնելով սխալների և փորձությունների միջով` ձեր դպրոցը կմշակի այնպիսի մեթոդ, որը կօգնի արդյունավետ կերպով հասնել թիրախ լսարանին: Օրինակելի դպրոցական կայքը որպես կանոն պարունակում է հետևյալ տեղեկությունը.

·    Կոնտակտային տվյալներ.  դպրոցի հասցեն և հեռախոսահամարը,

·    Տեղեկություն դպրոցի մասին, օրինակ` դասապլաններ, երեխաների խնամք և այլն,

·    Հրապարակային տեղեկատվություն աշխատակազմի մասին,

·     Տեղեկատվություն ուսուցիչ- ծնող հարցերով զբաղվող կազմակերպությունների մասին,

·     Վերջին նորությունները պարունակող դասարանային էջեր, նկարներ, լուսանկարներ (խուսափեք նշել աշակերտների անուն ազգանունը լուսանկարների հետ միասին, և լուսանկարները միշտ տեղադրեք ծնողների թույլտվությամբ, անգամ եթե դրանք դպրոցական միջոցառումների մասին են:

·    Կրթական կայքերի հղումներ,

·    Հյուրերի մատյան, ուր այցելուները կարող են «ստորագրել»:

Կան նաև լավագույն փորձը ներկայացնող որոշ տեխնիկական նկատառումներ.

· Հաճելի, դյուրնթեռնելի դիզայն,

·   Վեբ համակարգի հասանելիության համապատասխանությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին,

·     Խուսափեք ծավալուն գրաֆիկական պատկերներից կամ մեծ ծավալով ֆայլերից, որոնք շատ ժամանակ են խլում ներբեռնելիս,

·     Կանոնավոր դասավորություն, պարզ կառուցվածք և հեշտ կողմնորոշում,  տեղեկություն վերջին կատարված փոփոխության մասին,

·    Հարկ եղած դեպքում տարբեր լեզուներով տարբերակներ: Անգլերենը  հաճախ ընտրվում է որպես ընդհանուր լեզու` կայքը տարբեր երկրների սովորողներին հասանելի դարձնելու նպատակով,

·    Հարգալից վերաբերմունք երեխաների իրավունքների և ժողովրդավարական արժեքների, սոցիալական և մշակութային բազմազանության, անձնական և ֆիզիկական ամբողջականության ու հավասարության, մասնավորության և բարեկամության նկատմամբ: Երբ աշակերտների կողմից կայքն օգտագործվում է միմյանց հետ կապ հաստատելու համար, կարող են օգտակար լինել  Chatdanger կայքում <http://www.chatdanger.com/>   հրապարակված ուղեցույցները:

Լրացուցիչ տեղեկությունների համար

Կան հազարավոր վեբ կայքեր, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, օրինակ Նիդերլանդներում  Ամստերդամի միջազգային դպրոցի կայքը՝ The International School of Amsterdam in the Netherlands <http://www.isa.nl/>:

Լրացուցիչ տեղեկություններ ձեր դպրոցական կայքը ստեղծելու համար կարելի է գտնել հետևյալ հասցեներում`

·  ինչպես ստեղծել դպրոցական վեբ կայքը` <http://www.wigglebits.com/>,

·  կրթողի լավագույն ընկերն է Education World կայքը <http://www.education-world.com/>,

·  հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ html ծրագրավորման և վեբ դիզայնի վերաբերյալ՝ <http://www.webmonkey.com/tutorial/>,

·  երեխաների համար <http://www.webmonkey.com>,

· “Վեբ դիզայնի օգնությամբ գրավոր խոսքի զարգացման դասեր ”: Վաշինգտոնի համալսարանի դասախոսը  ցուցադրում է, թե ինչպես են կայքեր կառուցելու հմտությունները օգնում  գրավոր խոսքի զարգացմանը` <http://www.newhorizons.org/strategies/literacy/stone.htm>:

Հնարավոր գործընկերներ և բազմազան դպրոցական կայքեր կարելի է գտնել հետևյալ հասցեներում`

·     Եվրոպական Դպրոցական ցանցի  eTwinning ծրագիր` <http://www.etwinning.net/ww/en/pub/etwinning/index2005.htm>,

·     Միջազգային Դպրոցների Եվրոպական Խորհուրդ European Council of International Schools <http://www.ecis.org/>,

· Մեծ Բրիտանիայի դպրոցների տեղեկատու <http://www.schoolswebdirectory.co.uk/>,

· Եվրոպական դպրոցական նախագծերի ասոցիացիա <http://www.espnet.eu/>,

Հայկական կրթական միջավայր http://armedu.am/arm/index.php :

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  3

ՈՐՈՆՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿՈՒՅԹ

Ներածություն

 

Համացանցը աննախադեպ ծավալի տեղեկատվության աղբյուր է, որն անընդհատ փոփոխվում  և ընդարձակվում է: Համացանցային որոնման առաջին համակարգերն (http://en.wikipedia.org/wiki/Search_engine, http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3) ի հայտ են եկել 1993-ին:

Այդ համակարգերից շատերը գործում են կայքերի մասին տեղեկություն հավաքելու շնորհիվ` օգտագործելով ավտոմատ վեբ որոնիչներ (http://en.wikipedia.org/wiki/Web_crawler), որոնք հետևում են հղումներին և հավաքագրում տեղեկատվություն բովանդակության վերաբերյալ: Որոնման շատ համակարգեր ստուգում են ոչ միայն վեբ էջերը, այլև առցանց լրախմբերն (http://en.wikipedia.org/wiki/Newsgroup) ու տվյալների շտեմարանները, և, փնտրելով «website» բառը Google <http://www.google.fr/>  որոնման համակարգում, կարելի է գտնել ավելի քան 1 միլիարդ արդյունք ընդամենը 0.07 վայրկյանի ընթացքում:

Ի՞նչ է շահում կրթությունը

 

·     Համացանցը բացառիկ աղբյուր է, որը թույլ է տալիս կատարել արագ և արդյունավետ հետազոտություն ցանկացած  թեմաների շուրջ:

·     Համացանցում հետազոտություն կատարելու համար պահանջվում են միևնույն հմտությունները, ինչ` ավանդական գրադարաններում: Հաջող որոնման համար անհրաժետ է բովանդակության քննադատական վերլուծություն և համացանցային գրագիտություն:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

 

·   Պահպանե՛ք ողջամիտ թերահավատություն ձեր գտած նյութերի նկատմամբ: Համացանցը մարդկանց առաջարկում է «ազատ տարածք»` իրենց կարծիքները հրապարակելու և գաղափարներն առաջադրելու համար: Որպեսզի խուսափեք առասպելական քարոզներից կամ կեղծ պնդումներից,  ամեն ինչին նայե՛ք քննադատական աչքով:

·  Մի շարք կայքեր առաջարկում են բազմազան թեմաների համափարփակ էսսեներ, որոնք կարող են ամբողջովին օգտագործվել սովորողների կողմից: Այս ֆայլերի օգտագործմամբ նրանք  կեղծում են իրենց աշխատանքը` կատարելով գրագողություն:

· Համացանցում գտած նյութերն օգտագործելիս մի′ մոռացեք հեղինակային իրավունքի մասին (տե՛ս տեղեկատվական թերթիկ 10-ը՝ երաժշտության և պատկերների վերաբերյալ):

·  Հնարավորության սահմաններում գովեստի խոսքեր ուղղե′ք հեղինակին և նշե′ք ձեր կողմից մեջբերված կամ օգտագործված նյութի աղբյուրը: Սա կարևոր է, քանի որ.

- Այն պատշաճ կերպով գնահատում է հեղինակին և աղբյուրը,

- Պաշտպանում է ձեզ գրագողության մեղադրանքներից,

- Հնարավորություն է տալիս այլ անձանց անել իրենց դատողությունները` նյութի արժանահավատության վերաբերյալ:

·   Իրենց դիրքը որոնման համակարգի արդյունքներում բարելավելու համար` կայքերը օգտագործում են բազմազան միջոցներ, այդ թվում վճարումներ: Որոնման որոշ համակարգեր, ինչպիսիք են օրինակ Google-ը, հստակ կերպով նշում են որ արդյունքներն են ֆինանսավորվող գովազդներ: Շատերը չեն անում այս տարբերակումը:

·  Որոնման համակարգեր մուտքագրվող ամենատարածված տերմինները օգտագործվում են` բացահայտ սեքսուալ նշանակություն ունեցող նյութեր գտնելու համար: Սակայն որոնման համակարգերը հիմնականում իրենց կայքերում արված ամենաշատ որոնվող այդ նյութերը  գրաքննում են:

Ինչպե՞ս

 

·  Մարդկանց գերակշռող մեծամասնությունը համացանցում տեղեկույթ են փնտրում` օգտագործելով որոնման համակարգեր (http://en.wikipedia.org/wiki/Search_engine, http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3):

·  Մետաորոնման համակարգը (http://en.wikipedia.org/wiki/Metasearch_engine) կամ ferret-ը (ferret – հետախույզը)  թույլ է տալիս փնտրել միաժամանակ մի քանի որոնման համակարգերում:

·  Որոնման համակարգերը սովորաբար օգտվողից պահանջում են մուտքագրել մի շարք  բանալի բառեր:

·    “Boolean” (http://en.wikipedia.org/wiki/Boolean_datatype) որոնման համակարգերում բանալի բառերը կարող են հայտնվել միասին, կամ բացառել  որոշ բանալի բառեր պարունակող արդյունքներ: Ամենատարածված եղանակներից է չակերտների, «պլյուս» և «մինուս» նշանների օգտագործումը:

·     Որոշ որոնման համակարգեր ունեն տեղեկատուներ, որոնք թույլ են տալիս որոնումը կատարել նաև   ըստ կարգերի և ենթակարգերի:

Լավագույն փորձը

·     Սովորական  որոնման փոխարեն օգտագործեք մասնագիտացված կայքեր: Օրինակ` բառի իմաստը փնտրելիս,  որոնման համակարգի փոխարեն օգտագործեք որևիցե բառարան, օրինակ՝ <http://education.yahoo.com/reference/dictionary/>:

·    Փոփոխեք փնտրվող տերմինները: Բանալի բառերի տարբեր համադրություններ կբերեն տարբեր արդյունքներ և որոնումների ընտրաքաղը կբերի ավելի համապատասխան արդյունքներ:

·     Էջանշե՛ք օգտակար կայքերը, որպեսզի կրկին դրանք որոնելու ահրաժեշտություն չլինի:

·     Օգտակար նյութ գտնելիս տպե՛ք կամ պահպանե՛ք այն: Հնարավոր այն կարող է նորից  չգտնեք կամ այդ նյութը  առանց նախազգուշացման կարող է հանվել առցանց համակարգից:

·  Կցեք բովանդակությանը հատուկ արտահայտություններ` որոնումների շրջանակը նեղացնելու և համապատասխան  ճշգրիտ արդյունքները գտնելու համար:

· Եթե չեք կարողանում պատասխանը գտնել որոնման համակարգի միջոցով, ձեր հարցը հրապարակեք  համապատասխան լրախմբում (լրախմբերի համար տե՛ս տեղեկատվական թերթիկ 8-ը):

 

Լրացուցիչ տեղեկությունների համար

·  Google-ը (<http://www.google.com/>), Yahoo-ն (<http://search.yahoo.com/>) և MSN-ը (<http://www.msn.com/>) ամենատարածված որոնման համակարգերն են:

·  Clusty-ն (<http://clusty.com/>) այլընտրանքային մոտեցում կիրառող որոնման նորարար գործիք է:

·  Google Zeitgeist  (<http://www.google.com/press/zeitgeist.html) ցուցադրում է վերջին միտումները ըստ օգտվողների կողմից Google-ում կատարվող վերջին որոնումների:

·  Վիքիփեդիան  ազատ բովանդակությամբ հանրագիտարան է, որը ստեղծվում է աշխարհով մեկ սփռված օգտվողների համագործակցությամբ՝ <http://www.wikipedia.org/, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB>:

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  4

ՊՈՐՏԱԼՆԵՐ

Ի՞նչ է պորտալը

 

Պորտալները կայքեր են, որոնք ծառայում են որպես սկզբնակետ` փնտրվող նյութերը կամ ծառայությունները համացանցում գտնելու համար: Նրանք տրամադրում են  մասնագիտացված հղումներ և տեղեկություններ,  ըստ կատեգորիաների կամ հետաքրքրության ոլորտների:  Որպես կանոն պորտալը  վեբ էջի տեսք ունի, որում առկա է տարբեր թեմաների կամ հետաքրքրության տարբեր ոլորտների առնչվող հղումների քարտեզ: Պորտալը հաճախ ունի որոնման համակարգեր (http://en.wikipedia.org/wiki/Search_engine, http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3), զրուցարաններ (http://en.wikipedia.org/wiki/Chat), խաղեր (http://en.wikipedia.org/wiki/Online_gaming),  նորությունների ժապավեն  (http://en.wikipedia.org/wiki/RSS_(file_format)),  և այլ  բովանդակություն:

Ընդհանուր առմամբ պորտալները կարելի է դասակարգել երկու խմբի` հորիզոնական և ուղղահայաց:

Հորիզոնական պորտալներն առաջարկում են ծառայությունների, գործունեության տեսակների և բովանդակության լայն ընտրանի: Այնտեղ կարելի է գտնել զանազան տեղեկություններ, օրինակ` նորություններ, եղանակի տեսություն, ֆինանսական լուրեր և հանրահայտ մշակութային իրադարձություններ, օրինակ` ֆիլմերի և երաժշտության վերաբերյալ հղումներ: Բացի այդ կարելի է գտնել նաև մասնագիտացված թեմաների շուրջ հղումների տեղեկատուներ:  Լավագույն օրինակներից  է   Yahoo!-ն (<http://www.yahoo.com/>):

Ուղղահայաց պորտալներն առաջարկում են զանազան բովանդակություն, որը նպատակաուղղված է նախատեսված հատուկ տիպի օգտվողների համար: Կրթության  վերաբերյալ ուղղահայաց պորտալի լավ օրինակ է Միավորված ազգերի կազմակերպության կրթական պորտալը <http://www.un.org/Pubs/chronicle/eosportal_index.asp>:

Ինչի՞ համար են գործածվում պորտալները

 

Պորտալները գործածվում են որպես սկզբնակետ`որոշակի թեմայի շուրջ հետազոտություն կատարելու համար: Համացանցում տեղեկույթ փնտրելը նման է ավանդական գրադարանից օգտվելուն: Որոնումները պետք է կատարել հետևողական կերպով, իսկ պորտալները կարող են ձեզ օգնել` թեմաները տրամաբանորեն դասակարգելով առանձին խմբերի:

Պորտալները հնարավորություն են տալիս  թռուցիկ հայացքով ծանոթանալ միևնույն առարկային  առնչվող մի շարք թեմաների: Օրինակ` գիտութուն առարկայի ներքո կարող ենք տեսնել  կենսաբանության տարբեր ոլորտներ, ինչպիսիք են օվկիանոսագիությունը և բուսաբանությունը: Նմանապես, արվեստի պատմություն ենթախումբը  լայն բնագավառ է պատմություն խմբի ներքո:

Էթիկական խնդիրներ պորտալներում

 

Հաճախ, կախված հովանավորներից և գովազդից, պորտալներն առաջարկում են ապրանքներ և ծառայություններ: Կարևոր է հիշել, որ պորտալներում առաջարկվող հղումներն արտացոլում են որոշակի խմբի արժեհամակարգը: Նախքան ձեր կայքում գերհղում տեղադրելը,  համոզվե՛ք, որ դրանք ընդունելի  են ձեր աշակերտների կամ երեխաների համար:

Որոշ պորտալներ կարող են պահանջել անդամակցություն կամ գրանցում, որոնք կարող են լինել վճարովի: Նախքան գրանցվելը (նաեւ «անվճար» ծառայությունների համար) համոզվե՛ք, որ հասկանում եք ծառայության պայմանները և ուսումնասիրել ու հասկացել եք կայքի անհատական տվյալների պաշտպանության քաղաքականությունը: Տե՛ս < http://www.netlingo.com/dictionary/p.php >:

Շարունակե՛ք մտածել քննադատաբար: Օգտվեք նաեւ նոր պորտալներից` ձեր նախընտրած պաշարներից ստացած տեղեկությունը լրացնելու նպատակով:

Պորտալում զետեղված հղումներին հետևելով` անփորձ նավարկողը ակամա կարող է բացել այնպիսի   կայքեր, որոնց բովանդակությունը, առաջարկած ապրանքները և մասնակցություն պահանջող գործընթացները նախատեսված  չեն երեխաների և սովորողների համար: Դուք ձեր դատողությունների հիման վրա կարող եք սահմանափակել «ակտիվ» հղումները` օգտագործելով զտիչ ծրագրաշար (http://en.wikipedia.org/wiki/Content_filtering_software) կամ ձեր զննարկիչի (բրաուզերի) կարգավորումները:

Պորտալները  օգտագործում ենք  դասաժամին

 

·     Ցանկացած թեմայի համար որոշե՛ք որոնման թիրախը և ստեղծե՛ք թիմեր, որ տարբեր պորտալներից են օգտվում, ինչպես նաև մի թիմ, որ կիրառում է 3-րդ տեղեկատվական թերթիկում  նկարագրված որոնման այլ եղանակներ: Հնարավորություն տվե՛ք թիմերին համեմատել արդյունքները, տեղեկատվության դյուրամատչելիությունը և որակը:

·     Առաջարկե՛ք հետազոտման թեմա, ինչպիսին կարող են լինել օրինակ` երեխաների պատկերումը 18-րդ դարի արվեստում կամ որոշ օվկիանոսային կենդանիների որոշակի տեսակներից բաղկացած էկոլոգիական համակարգի զարգացումը: Ձեր դասարանին տվե՛ք այն պորտալների URL հասցեները (http://en.wikipedia.org/wiki/URL), որտեղ կլինեն դասի թեմային վերաբերյալ հղումներ: Քանի որ հղումների թիվը կարող է լինել չափազանց շատ, վերջիններս բաշխեք մի քանի թիմերի միջև` ընդգրկելով հնարավորինս շատ հղումներ և յուրաքանչյուր թիմին հնարավորություն տալով ներկայացնել հետազոտության արդյունքում ստացված իր եզրակացությունները:

Թիմերի արդյունքները հավանաբար կտարբերվեն, դրանք կօգնեն ձեզ հաջորդ դասին նեղացնել որոնման տիրույթը ուսուցանման արդյունավետությունը բարձրացնելու համար:

·     Ստեղծե՛ք պորտալ վերոհիշյալ երկու նախագծերից որևիցե մեկի համար: Դա ենթադրում է վեբ էջի ստեղծում, ձեր նախագծերում հայտնված խմբերի սահմանում, այդ խմբերի մասին տեղեկատվություն ապահովող հղումների ստեղծում և մեկ այլ դասարանի հետ էջի փորձարկում:

Լավագույն փորձը

 

·  Պատրաստվեք նախապես. Պորտալներից օգտվելուց առաջ անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել Աշխատակազմից ստեղծեք մի թիմ, որը մշակելու է հատկապես ձեր դպրոցի պահանջներին համապատասխանող պորտալների ցանկը:

·   Ճշտեք այն առարկաների ցանկը որը կուզենայիք, որ ձեր սովորողները ուսումնասիրեն պորտալների օգնությամբ: Այնուհետև որոնման համակարգերի օգնությամբ ճշտեք յուրաքանչյուր առարկայի հետազոտման համար անհրաժեշտ պորտալների ցանկը: Յուրաքանչյուր պորտալը գնահատեք ձեր դպրոցում ընդունված չափանիշների համաձայն կամ օգտվեք 3-րդ տեղեկատվական թերթիկում նկարագրված կանոններից:

 

Տեղեկատվության գնահատումից բացի դուք կարող եք նաև պարզել` ի՞նչ արժեքների համակարգ է սատարում ծառայությունը մշակութային կամ լեզվական խնդիրներ կարող են ծագել, ապրանք է վաճառվում, ի՞նչ  էլ-փոստի կամ զրուցարանի ծառայություններ են առաջարկվում  և ընդհանրապես, ուզու՞մ եք, որ ձեր աշակերտներն օգտվեն նման ծառայություններից:

(Ավելի մանրակրկիտ քննարկման համար տե՛ս ստորև նշված «Կրթական պորտալների լավագույն փորձը»):

·   Կազմեք  լավագույն պորտալների ընտրանի: Այնուհետև մանրամասն զննեք այդ պորտալները՝ ստուգելով ու գնահատելով առաջարկվող հղումները: Ստեղծեք խնդրահարույց ոլորտների ցանկը և զտեք անտեղի կամ անցանկալի հղումները: Կիրառեք 3-րդ տեղեկատվական թերթիկի շնորհիվ  ձեռք բերած հմտությունները: Աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ընթացքում գրանցեք ձեր  քայլերը, արձանագրեք հղումները և  կազմեք կատալոգներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար

·      Yahoo! -ն <http://www.yahoo.com/>, Netscape -ը  <http://www.netscape.com/>, Lycos-ը <http://www.lycos.com>, Infospace-ը <http://www.infospace.com/> և About.com-ը  <http://www.about.com/> վեբում   ամենահանրաճանաչ պորտալներից են:

·     <http://www.theeducationportal.com/> կրթական պորտալըDiscovery School <http://school.discovery.com/schrockguide/index.html> և < http://www.thegateway.org/ > պորտալները ձևավորման, օգտագործման և բովանդակության նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեցող պորտալների օրինակներ են:

·     Կրթական պորտալների   լավագույն օրինակներ.   <http://www.tltgroup.org/flashlight/Handbook/Portal-Eval.html>. Կրթական պորտալների մանրակրկիտ գնահատման այս արժեքավոր զեկույցը խորհուրդ է տրվում կարդալ այն մանկավարժներին,  որոնք ցանկանում են ստեղծել  կիրառելի չափանիշներ դպրոցական միջավայրերում պորտալների օգտագործման համար:

·     Արվեստի պատմության պաշարները ցանցում  կարելի է գտնել այստեղ <http://witcombe.sbc.edu/ARTHLinks.html>: Մրցանակ շահած Քրիստոֆեր Ուիթքոմի արվեստի պատմության մասին պորտալը հետաքրքիր է բոլոր առարկայական ոլորտների առումով:  

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  5

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ

Ներածություն

 

Էլեկտրոնային փոստը (http://en.wikipedia.org/wiki/Email, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%83%D5%B8%D5%BD%D5%BF), համառոտ` էլ. փոստը, համացանցի միջոցով միմյանց միացված համակարգիչների միջև հաղորդագրությունների փոխանակման  համակարգ է: Էլ. փոստ հասկացությունը հաճախ վերաբերում է նաև բուն հաղորդագրությանը: Էլեկտրոնային նամակը  սովորաբար վայրկյանների ընթացքում է հասնում հասցեատիրոջը, իսկ վերջինս որոշում է, թե երբ կարդա ու պատասխանի:  Ճկուն և արդյունավետ այդ համակարգը էապես փոխել է մեր աշխատելու և հաղորդակցվելու եղանակը:  Էլ-փոստով օրական միլիարդավոր հաղորդագրություններ են ուղարկվում:

Էլ. փոստի հասցեն բաղկացած  է երկու մասից` լոկալ և տիրույթային (դոմեյնային), որոնք անջատվում են @ նշանով: Լոկալ անունը հաճախ, բայց ոչ միշտ, նշում է հասցեատիրոջ անունը: Իսկ դոմեյնը՝ կազմակերպության, ընկերության կամ համացանցանցային ծառայություն մատուցողի անունը:  Դոմեյնի անունը կարող է նաև նշել կազմակերպության տեսակը կամ երկիրը: Օրինակ` name@ox.ac.uk հասցեն կարող է պատկանել մի մարդու, որն աշխատում կամ սովորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում:

Էլեկտրոնային նամակի հաղորդագրությունը բաղկացած է վերնագրից և բովանդակային մասից: Վերնագիրն ընդգրկում է տեղեկություններ նամակն ուղարկողի և ստացողի մասին, ինչպես նաև նամակն ուղարկելու ամսաթիվն ու ժամանակը: Այն պարունակում է նաև  նամակի բովանդակության համառոտ նկարագիրը: Բովանդակային մասը պարունակում է հաղորդագրության հիմնական տեքստը. այստեղ կարող է լինել նաև «ստորագրություն», որն ընդգրկում է ուղարկողի կոնտակտային տվյալները  (անունն ու ազգանունը, պաշտոնը, հիմնարկի անվանումն ու փոստային հասցեն, հեռախոսահամարները և այլ նման տեղեկություններ):

Էլեկտրոնային նամակը կարելի է ուղարկել և ստանալ էլ. փոստի միջնորդ ծրագրի (Mail User Agent) (http://en.wikipedia.org/wiki/E-mail_client) օգնությամբ: Միջնորդ ծրագիր օգտագործող էլ-փոստը պահանջում է, որ այն տեղադրված լինի ձեր համակարգչում:  Չնայած հաղորդագրությունները կարելի է բացել հեռավոր վայրից, այս ծրագիրը սովորաբար միևնույն վայրից է օգտագործվում):

Մեկ այլ եղանակ է էլ. նամակների հաղորդումը վեբ փոստով (http://en.wikipedia.org/wiki/Webmail), ինչը հնարավորություն է տալիս օգտագործողին էլ-փոստը ստանալ և ուղարկել համացանցին միացված ցանկացած համակարգչից:   Հաղորդագրությունները պահվում են հեռակայված համակարգչում և հասանելի են` անկախ օգտագործողի գտնվելու վայրից:

Կրթություն

 

Ուսուցչի և աշակերտի հաղորդակցության մեջ գնալով մեծանում է էլ-փոստի դերը Օրինակ՝ ուսուցիչները կարող են  միանգամից մի ամբողջ խմբին տեղեկացնել սպասվող փոփոխությունների մասին, կամ կարող են հեռավար ուսուցման նյութեր բաժանել սովորողներին և նրանցից ստանալ կատարված աշխատանքները   (տե՛ս տեղեկատվական թերթիկ 13-ը՝ հեռահար ուսուցման մասին):

Էլ-փոստը անգնահատելի գործիք է միջմշակութային համատեղ ծրագրերում ընդգրկված, տարբեր երկրներում գտնվող աշակերտների աշխատանքը կազմակերպելիս:  Աշակերտներն ստանում են լեզվական հմտությունների զարգացման և իրենց երկրների մշակույթի մասին տեղեկությունների փոխանակման հնարավորություն:

Երկչոտ և ամաչկոտ աշակերտները ավելի լավ են արտահայտում իրենց մտքերը էլեկտրոնային փոստի միջոցով, քան դասարանային առերես քննարկումների ժամանակ:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

 

· Ի տարբերություն ավանդական նամակագրության, էլ-փոստի միջոցով իրականացվող նամակագրությունը պաշտոնական չէ:

· Էլ. փոստի միջոցով զգացմունքների արտահայտումը դժվար է: Այս խնդիրը կարելի է լուծել «էմոթիկոն» (http://en.wikipedia.org/wiki/Emoticons#Basic_examples) կոչվող ծաղրանկարների օգտագործմամբ: Սակայն խորհուրդ է տրվում դրանք օգտագործել հաշվենկատորեն` որպեսզի ընթերցողի ուշադրությունը չշեղվի ձեր նամակի հիմնական բովանդակությունից:

· Ուղարկվող էլ-նամակների զգալի մասը կազմում է փոստաղբը՝ անսպասելի և հաճախ անցանկալի նամակները (http://en.wikipedia.org/wiki/E-mail_spam): (Տե՛ս տեղեկատվական թերթիկ 6-ը՝ փոստաղբի մասին):

· Առևտրային բովանդակությամբ փոստաղբից բացի կան նաև ընկերների և գործընկերների միջև փոխանակվող էլեկտրոնային նամակներ, որոնք նույնպես կարող են խնդրահարույց լինել: Որոշ օգտագործողներ նամակի օրինակն ուղարկում են ավելի շատ մարդկանց, քան պահանջում է նամակի բովանդակությունը կամ էլ տարածում են կատակներ և այլ նման փոխանցիկ նամակներ այն մարդկանց շրջանում, որոնց կարող է դա դուր չգալ:

· Որոշ «փոխանցիկ» նամակներ կեղծ են կամ մոլորեցնողԴրա օրինակ են այնպիսի նամակները, որոնք պահանջում են դրանց փոխանցումը այլ անձանց: Հաճախ մեջբերելով վիրահատության կարիք ունեցող հիվանդ երեխային` նամակի հեղինակները տարածում են կեղծ պնդում, թե իբր ինչ-որ կազմակերպություն կամ ընկերություն խոստացել է վճարել ամեն մի փոխանցված նամակի համար:

·    Էլ. փոստը վնասակար ծրագրերի (http://en.wikipedia.org/wiki/Malware , http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80_%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)` օրինակ, վիրուսների (http://en.wikipedia.org/wiki/Computer_virus, http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD) և որդերի (http://en.wikipedia.org/wiki/Computer_worm) տարածման ամենատարածված եղանակն է:

· Մոլորեցնելու նպատակով` հեշտությամբ կարելի է քողարկել ուղարկողի անունը: Դա կարելի է անել պարզապես կարգավորումներում անունը փոխելու կամ մի նոր հասցե (օրինակ` elvispresley@hotmail.com) ստեղծելու միջոցով: Անգամ եթե ճանաչում եք էլեկտրոնային հասցեն, իմացե՛ք, որ  ուղարկողի սարքավորումը կարող է «զոմբիացված համակարգիչ » (http://en.wikipedia.org/wiki/Computer_zombie) լինել համակարգչահենների (հակերների) կամ վիրուսի ազդեցության հետևանքով:

· Փոստաղբ նամակներում որևէ կայքին արված հղումը ձեզ կարող է ուղղորդել մեկ այլ կայք: Այս երևույթը հանդիպում է հատկապես խարդախ հաղորդագրություններում (phishing scams - http://en.wikipedia.org/wiki/Phishing).

Լավագույն փորձը

 

· Ստեղծե՛ք մի քանի էլեկտրոնային հասցե` տարբեր նպատակների համար (սոցիալական ցանցերում գրանցվելու, առցանց եղանակով ապրանքներ գնելու և այլն), և նրանցից մեկը պահե՛ք հնարավորինս գաղտնի` չհրապարակելով այն համացանցում:

· Էլեկտրոնային նամակներ գրելիս ձեր մտքերը շարադրե՛ք հակիրճ և մի շեղվեք հիմնական մտքից: Խուսափեք երկար տեքստերից:

· Համոզվե՛ք, որ թեմա տողում ընգրկել եք անհրաժեշտ բառերը: Դա կօգնի հասցեատիրոջը ճանաչել հաղորդագրության իսկությունը և կօգնի այն հեշտությամբ գտնել հետագայում:

· Ուշադրություն դարձրեք ուղարկվելիք նամակների ծավալին: Օգտագործե՛ք «պատասխանել բոլորին» (reply-to-all) հրահանգը միայն այն դեպքում, երբ հաղորդագրությունը վերաբերում է բոլորին և խուսափե՛ք նամակը փոխանցել այնպիսի մարդկանց, որոնց համար այն չունի որևէ արժեք:

· Խուսափե՛ք յուրաքանչյուր 10 րոպեն մեկ էլեկտրոնային նամակները ստուգելուց: Շատ մարդկանց համար էլ. փոստը աշխատանքը պարբերաբար ընդհատելու պատճառ է դառնում:

· Անձնական բնույթի կամ գաղտնի տեղեկություն (օրինակ` բանկային տվյալներ) ուղարելիս մտածեք  զգուշության մասին: Նամակները կարող են վերահսկվել այլ անձանց կողմից կամ հեշտությամբ փոխանցվել նրանց:

·  Ձեր էլ. փոստում օգտագործեք «պարզ տեքստ» կարգավորումը: Html-ը կարող է ավելի ներկայանալի և գրավիչ դարձնել ձեր նամակը, սակայն այն կարող օգտագործվել նաև վնասակար կոդ տարածելու նպատակով:

·  Պահպանե՛ք առողջ ողջամտություն ձեր ստացած նամակների նկատմամբ: Մի՛ բացեք անվստահելի աղբյուրներից ստացված նամակները:

·  Երեխաներին սովորեցրե՛ք անտեսել անծանոթերից ստացված նամակները և չբացել դրանք:

·    Հատկապես զգուշացեք նամակներին կցված հաղորդագրություններից: Եթե ուղարկողից չէիք սպասում կից հաղրոդագրություն կամ որևէ այլ պատճառով չեք վստահում դրան, նամակը ջնջե՛ք առանց այն բացելու: Նույնիսկ ծանոթ և վստահելի ուղարկողներից ստացված նամակների կից հավելվածները պետք է զննել, նախքան բացելը:

·     Էլ. փոստին վերաբերող լրացուցիչ խորհրդատվության համար անպայման կարդացե՛ք 16-րդ և 17-րդ տեղեկատվական թերթիկները անվտանգության մասին:

Ինչպե՞ս

 

·    Էլ. փոստի միջնորդ  (MUA) ծրագրի  (http://en.wikipedia.org/wiki/E-mail_client օգտագործման համար այն տեղադրեք ձեր համակարգչում: Շատ համակարգիչներում էլ.փոստի միջնորդները   (http://en.wikipedia.org/wiki/E-mail_client) նախապես տեղադրված են լինում, մասնավորապես՝ Microsoft Outlook ծրագիրը:

· Վեբում անվճար էլեկտրոնային հասցեի ստեղծումը շատ հեշտ է Հանրահայտ վեբ փոստերի կայքերը՝ Yahoo!-ն <http://mail.yahoo.com/ և Hotmail-ը <http://login.passport.net/uilogin.srf?lc=1033&id=2>, պահանջում են անմիջական գրանցման ընթացակարգ:

·    Փոստաղբազտիչի տեղադրման մասին տե՛ս տեղեկատվական թերթիկ 6-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար

Էլեկտրոնային փոստի միջնորդ ծրագրի  հայտնի օրինակներ են Microsoft Outlook-ը <http://office.microsoft.com/en-gb/FX010857931033.aspx> և Mozilla Thunderbird-ը <http://www.mozilla.org/projects/thunderbird/>:

·     Վեբ փոստի ամենատարածված կայքեր են  MSN Hotmail-ը <http://login.passport.net/uilogin.srf?lc=1033&id=2>  և Գուգլի  Gmail:

· Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՏՀԶԿ կայքէջը փոստաղբի վերաբերյալ՝ http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html:

·     BBC ծառայության հոդվածը` “Ժամանակն է անջատելու սարքերը ու հանգիստ կյանք վարելու” <http://news.bbc.co.uk/2/hi/technology/4682123.stm>:

· ”Ճշմարտություն թե հորինվածք” վեբ կայքը համացանցի օգտվողների համար է ստուգելու բազմաթիվ հասեցատերերի փոխանցվող էլեկտրոնային նամակների ճշմարտացիությունը` <http://www.truthorfiction.com/>:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  6

ՓՈՍՏԱՂԲ

Ներածություն

 

Փոստաղբը բազմաթիվ հասցեատերերին զանգվածաբար ուղարկված անցանկալի նամակների կույտ է: Դրանք սովորաբար ստացվում են էլ փոստով, սակայն կարող են գալ նաև նորությունների խմբերի, ակնթարթային հաղորդագրությունների և այլն հետ:

Տարբեր երկրներում տարբեր է,  թե փոստաղբի իրավաբանական սահմանումը, թե դրա նկատմամբ ցուցաբերվող մոտեցումը: Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (The Organisation for Economic Co-operation and Development - OECD) ստեղծել է մի աշխատանքային խումբ` այս մոտեցումները ներդաշնակեցնելու նպատակով: Տես` <http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html>:

Ֆիշինգը` “անձնական տվյալների որսը” (Phishing, http://en.wikipedia.org/wiki/Phishing) փոստաղբի նոր դրսևորում է, որն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ մտահոգությունների տեղիք է տալիս սպառողների ապահովության տեսանկյունից:  Այս դեպքում էլ. փոստի հասցեատերերը ստանում են փոստաղբ, որը քողարկված է որպես հայտնի կազմակերպությունից, օրինակ` բանկից օրինական եղանակով ուղարկված էլեկտրոնային նամակ: Կեղծ վեբ կայքերի հղումներ  պարունակող  այդ նամակների նպատակը օգտվողների մասին մասնավոր կամ անձնական բնույթի տեղեկություններ կորզելն է:

Առևտրային նպատակներով ուղարկվող փոստաղբի տարածվածությունը բացատրվում է վերջինիս  էժանությամբ ու մեծաքանակ հասցեների մատչելիությամբ: Զանգվածային նամակներ ուղարկելու նպատակով էլ. հասցեները սովորաբար հավաքագրվում են ցանցային ռոբոտների  օգնությամբ (http://en.wikipedia.org/wiki/Internet_bot): Վերջիններս համացանցում որոնումներ կատարելով տարբեր վեբ կայքերից հավաքում են բերքը` գտնում էլ.փոստի հասցեներ:

Էթիկական նկատառումներ

 ·    Փոստաղբը հաճախ պարունակում է կեղծ կամ խաբուսիկ տեղեկություններ: Քանի որ ուղարկողն անանուն է, գործնականում շատ դժվար է նրան պատասխանատվության կանչել կեղծ պնդումների համար:

·     Փոստաղբ տարածողները հաճախ հույսը դնում են հասցեատերերի բարի կամքի վրա` էլեկտրոնային հասցեներ հավաքագրելու և իրենց տվյալների շտեմարանները համալրելու համար:  Օրինակ` ուղարկում են նամակներ, որտեղ հասցեատերերին խնդրում են գրանցել  անձնական տվյալները որևէ  հայտարարագրի կամ խնդրագրի աջակցելու նպատակով: Հաճախ նշելով այնպիսի պատճառներ, ինչպիսիք են վիրահատության ենթակա երեխան. հեղինակների ստում են պնդելով, թե ինչ-որ կազմակերպություն կամ ընկերություն խոստացել է, որ նամակի յուրաքանչյուր փոխանցման դեպքում կվճարվի գումար:

·     Փոստաղբը կարող է պարունակել վնասակար ծրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Malware):

·     Առցանց խարդախության մեկ այլ տեսակ է «419»-ը, որն իր անունն ստացել է Նիգերիայի  օրենսգրքի համապատասխան հոդվածից, որը պատիժ է սահմանում նման տիպի խարդախությունների համար:  Դրանց տարատեսակներից  է՝  բանկային փոխանցումներ իրականացնելու համար օգնության դիմաց մեծ գումար վաստակելու խոստումը:

·    Փոստաղբը կարող է օգտագործվել որպես նենգադուլ: Դրա օրինակ կարող է ծառայել քննարկումների խմբերը կեղծ հաղորդագրություններով ողողելն ու ծանրաբեռնելը:

Լավագույն փորձը

 

·     Տարբեր նպատակների համար օգտագործե՛ք տարբեր էլեկտրոնային հասցեներ: Խուսափեք ձեր «անձնական» հասցեն տարածելուց (օրինակ` ֆորումներում գրանցվելու, ձևաթղթեր լրացնելու և այլ նպատակներով):

·     Ցուցաբերեք առողջ կասկածամտություն ստացվող նամակների նկատմամբ: Մի՛ բացեք այն նամակները, որոնց ծագմանը չեք վստահում:

·    Հատկապես զգույշ եղե՛ք, երբ կան կից հաղորդագրություններ: Եթե ստացված նամակը կասկածելի է թվում կամ դուք չէիք սպասում այն ստանալ, անմիջապես ջնջե՛ք այն` առանց բացելու:

·    Ստուգե՛ք էլեկտրոնային փոստում հանդիպող բոլոր հղումները` առանց նրանց բացելու: Դա կարելի է անել`մկնիկի սլաքը պահելով հղման վրա. կայքի հասցեն պետք է հայտնվի ձեր էկրանի ներքևի ձախ անկյունում` հրահանգացանկի վերևի հատվածում: Եթե կասկածում եք, որ այդ հղումը չի տանում դեպի հայտարարված հասցեն, ապա դրան մատնազարկելու փոխարեն տպե՛ք այդ հասցեն ձեր զննարկիչի հասցեների տողում:

·    Օգտագործե՛ք փոստաղբազտիչներ` անցանկալի նամակները ջնջելու վրա ժամանակ չծախսելու համար (http://spam-filter-review.toptenreviews.com/):

·    Խուսափե՛ք ձեր էլ-փոստի հասցեն զանգվածաբար տարածելուց: Հիշե՛ք` ձեր էլ փոստի հասցեն վեբ կայքում հրապարակելու դեպքում վեբ որոնիչները (crawler) կարող են այն որսալ և ընդգրկել փոստաղբի տարածման իրենց  ցուցակներում:

·      Եթե անհրաժեշտ է հրապարակել ձեր էլ. փոստի հասցեն, կարող եք քողարկել այն որոշակի գրանշաններերով` մոլորության գցելով ցանցային ռոբոտներին: Տե՛ս Լանկաստերի համալսարանի խորհուրդները համացանցում ձեր տեսանելիությունը նվազեցնելու համար` < http://www.lancs.ac.uk/iss/email/spam.htm>:

·     Մի՛ պատասխանեք փոստաղբին: Պատասխանելը կհաստատի, որ ձեր հասցեն գործում է:  Իմացե՛ք, որ ձեր հասցեն նրանց նամակների ցուցակից հանել խոստացող հղումները կարող են իրական չլինել: «Աշխատանքից դուրս» ուղարկված ավտոմատ պատասխանները նույնպես կարող են առաջացնել խնդիրներ, քանի որ նրանց միկջոցով պատասխան է առաքվում ինչպես փոստաղբ ուղարկողներին, այնպես էլ հասցեագրքում օրինական կերպով գրանցված անձանց:

Լրացուցիչ տեղեկությունների համար

·      Եվրամիության հակա-սփամ նախաձեռնություն՝ <http://europa.eu.int/information_society/topics/ecomm/index_en.htm>:

·     Անցանկալի առևտրային էլ.փոստի դեմ եվրոպական կոալիցիա (European Coalition Against Unsolicited Commercial E-mail) <http://www.euro.cauce.org/en/index.html>:

·       Ցանցային և տեղեկատվական անվտանգության եվրոպական գործակալության (ENISA) կողմից 2007թ. անցկացված հետազոտությունը Եվրոպական համացանցային ծառայության մատուցողների կողմից անվտանգության և փոստաղբի դեմ միջոցառումներ վերաբերյալ` <http://www.enisa.europa.eu/act/res/other-areas/anti-spam-measures/studies/provider-security-measures>:

·      Մայքրոսոֆտ ընկերության կայքում, 2004 թ հունիսի 28-ին հրապարակված,  փոստաղբի և անձնական տվյալների որսի մասին Բիլ Գեյթսի հոդվածը՝ <http://www.microsoft.com/mscorp/execmail/2004/06-28antispam.mspx>:

·     «419 կոալիցիան պայքարում է 419 դեմ Համացանցում»՝ <http://home.rica.net/alphae/419coal/>:

·     Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության կայքէջը փոստաղբի մասին՝ <http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html>:

·      Էլեկտրոնային նամակների ստուգման  ”Ճշմարտություն թե հորինվածք” վեբ կայքը  <http://www.truthorfiction.com/>:

·     Օգնություն փոստաղբի հարցում՝ <http://www.spamhelp.org/>:

·   SpamBayes-ը անվճար փոստաղբազտիչ է, որը կարելի է տեղադրել Outlook ծրագրում` <http://spambayes.sourceforge.net/>:

·     Փոստաղբազտիչների մասին ակնարկներ՝ <http://spam-filter-review.toptenreviews.com/>:

·     BBC ծառայության հոդվածը (1 փետրվարի 2005) «Փոստաղբն անընդհատ աճում է»՝ <http://news.bbc.co.uk/1/hi/technology/4225935.stm>:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 7

ԶՐՈՒՑԱՐԱՆ

Ի՞նչ է զրուցարանը

 

Զրուցարանը ընդհանուր հասկացություն է, որը վերաբերում է քննարկումներին հատկացված կապուղում տեղի ունեցող ինտերակտիվ հաղորդակցությանը: Օգտվողները զրուցասենյակներում (http://en.wikipedia.org/wiki/Chatroom) խոսում են մարդկանց խմբերի կամ էլ  ընկերոջ  հետ` օգտվելով ակնթարթային  հաղորդակցման ծառայություններից (http://en.wikipedia.org/wiki/Instant_messaging, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AF%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1):

Զրուցարանը ոչ պաշտոնական հաղորդակցման տեսակ է, որը նման է երկու կամ մի քանի մարդկանց առերես  շփմանը: Զրուցարաններում քննարկումները սովորաբար ընթանում են տեքստային ռեժիմով, սակայն դրան կարող են ավելանալ նաև ականջակալերի, խոսափողի և վեբ տեսախցիկների օգտագործմամբ փոխանակվող տեսա- և ձայնահաղորդագրություններ (http://en.wikipedia.org/wiki/Streaming): Հաղորդակցման այս ձևը ակնթարթային  է և հետևաբար տարբերվում է էլ. փոստից, որը կախված չէ հաղորդագրությունը ստացողի և ուղարկողի համաժամանակյա ներկայությունից:

Վտանգավո՞ր է արդյոք զրուցարանը

 

Վերջին ամիսների ընթացքում հրապարակվեցին բացասական բովանդակությամբ բազմաթիվ նյութեր այն վտանգների մասին, որոնց կարող են բախվել երիտասարդները զրուցարաններում հաղորդակցվելիս: Հասարակական մեծ հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործեր ստիպեցին, որ ծնողները և ուսուցիչները հաճախ անհանգստանան երեխաների` զրուցասենյակներում մանկապիղծների հետ շփման մեջ մտնելու հավանականության շուրջ: Թեպետ նման վտանգներ իրականում կան, այս մտավախություններին  հարկավոր է վերաբերվել իրատեսորեն:  Զրուցասենյակներից օգտվողների գերակշռող մեծամասնությունը ներկայանում են այնպիսին, ինչպիսին իրականում կան, և զրուցարանները  իրականում հաղորդակցման անմեղ եղանակ են: Վախ քարոզելու կամ զրուցարանից օգտվելն արգելելու փոխարեն մեծահասակները պետք է սատարեն պատանիներին` սովորեցնելով նրանց ապահովության կանոնները: Ստորև նշված են մի քանի հիմնական կանոններ, որոնց պետք է հետևեն երեխաները.

·   Ընտրե՛ք ձեր տարիքային խմբին/տարիքին համապատասխան զրուցասենյակ, որն ունի գործող մոդերատոր, և ցանկացած բացասական միջադեպի դեպքում այդ մասին տեղեկացրե՛ք մոդերատորին:

·   Օգտագործե՛ք ձեր սեռը չբացահայտող անուն  և երբեք մի տրամադրեք անձնական տեղեկատվություն և մի տեղադրեք ձեր լուսանկարները (տե՛ս գաղտնիության վերաբերյալ տեղեկատվական թերթիկ 15-ը):

·   Եթե պատրաստվում եք հանդիպել զրուցարանի ձեր ընկերոջը, նախևառաջ քննարկեք այն  ձեր ծնողների հետ և հանդիպման գնացեք վստահելի մեծահասակի հետ:

·    Զրուցարանում անհարմար իրավիճակում հայտնվելիս անմիջապես դիմեք վստահելի  մեծահասակներին:

.    Զրուցասենյակում կամ համացանցում որոշակի խնդիրների հանդիպելիս, դիմեք ազգային օգնության գծի փորձառու խորհրդատուներին՝ <http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/focus/national_helplines.htm> կամ http://safe.am/

· Եթե ցանկանում եք զրուցել ծանոթ մարդկանց հետ` զրուցասենյակի փոխարեն փորձեք օգտագործել  ակնթարթային հաղորդակցման ծրագրեր (օրինակ` MSN, skype): Դրա շնորհիվ կարող եք վերահսկել ձեր հասցեացուցակը:

Զրուցարանի ուսուցողական կիրառությունը

 

Ուսուցիչները հաճախ թերագնահատում են զրուցարանի կարևոր դերը երիտասարդների կյանքում: Զրուցարանը և ակնթարթային հաղորդակցումը ժամանցի հաճելի ձևեր են. նրանք փոխակերպում են երիտասարդների  շփվելու եղանակները:  Լիովին հնարավոր է սանձել այդ եռանդը և  օգտագործել այն որպես կրթական գործիք: Ահա՛ որոշ մտքեր`

·     «Ուղեղային գրոհներ» (Brainstorming, նորարար գաղափարների որոնում և բարդ խնդիրների խմբային լուծում) և իրական ժամանակում կազմակերպվող քննարկումներ որոշակի խնդիրների շուրջ:

·     Դերախաղեր և ներկայացումներ

·     Կարծիքների փոխանակում, բանավեճեր և խմբային քննարկումներ

·     Անհատական պարապմունքներ և ուղղորդում

·    Խմբային հետազոտություններ

·     Առցանց համայնքի ստեղծում

Ինչպե՞ս սկսել

 

Համացանցում  կան բազմապիսի անվճար զրուցարանային ծրագրեր: Ցանկացած որոնման համակարգում (http://en.wikipedia.org/wiki/Search_engine, http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3) որոնելով “chat” բառը  կգտնեք բազմաթիվ նման կայքերի տանող հղումներ:

Ցանցում գործող զուցարանային ծրագրերից շատերը, օրինակ` Yahoo Chat-ը (<http://chat.yahoo.com/?myHome>),   ICQ-ն (<http://www.icq.com>) և AOL Chat-ը (<http://peopleconnection.aol.com/main>) առաջարկում են զանազան զրուցասենյակներ, որոնցում ներգրավված են անմիջական քննարկումների մասնակցող մարդկանց տարբեր խմբեր: Օգտվողները հաճախ պետք է բեռնեն փոքր ծրագիր զրուցարանն ակտիվացնելու և մոդերատորի օգնությամբ գրանցվելու համար,  որից հետո նրանք կարող են մուտք գործել համակարգ և ազատ մասնակցել այնտեղ ծավալվող քննարկումներին:

Ակնթարթային հաղորդակցման (http://en.wikipedia.org/wiki/Instant_message, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AF%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1) ծրագրերը, որոնք թույլ են տալիս մարդկանց զրուցել իրենց կողմից ընտրված օգտվողների հետ,  այժմ ավելի մեծ տարածում ունեն, քան զրուցասենյակները: <http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/news/articles/0305/uk_ukcgo.htm>.

Այդ  հնարավորությունները կարելի է գտնել` որոնելով «ակնթարթային հաղորդակցում» (“instant messaging”) արտահայտությունը (http://en.wikipedia.org/wiki/Search_engine) ցանկացած որոնող համակարգում (http://en.wikipedia.org/wiki/Search_engine, http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3):

Օգտվողները ներբեռնում են ծրագիր, նախ անմիջական հաղորդակցման սենյակը ակտիվացնելու, ապա կազմելով իրենց նախընտրած մարդկանց ցուցակը,  զրուցելու համար: Քանի որ հաղորդակցումը տեղի է ունենում օգտվողների նեղ շրջանակում, ակնթարթային հաղորդակցումը հաճախ համարվում է «ավելի ապահով», քան շփումը զրուցասենյակում:

Ինչպե՞ս օգտվել զրուցասենյակից

 

·   Բացե՛ք ձեր զրուցարանի ծրագիրը

·   Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք օգտվողի անունն ու գաղտնաբառը:

·  Ընտրեք հարմար, իրական մոդերատորի կողմից կառավարվող զրուցասենյակ: Զրուցասենյակները սովորաբար օգտագործվում են տարբեր նպատակներով և տարբեր թեմաների քննարկման համար (օրինակ` ավտոմեքենաներով հետաքրքրվողների խմբեր, որոշակի թեմա ուսումնասիրող խմբեր, ուսուցիչների համար նախատեսված զրուցարաններ և այլն):

·     Համակարգ մուտք գործելուն պես կտեսնեք մյուս մասնակիցների զրույցը էկրանին, կծանոթանաք քննարկման ընթացքին և ցանկացած պահի կարող եք մասնակցել խոսակցությանը՝ մուտքագրելով ձեր հաղորդագրությունը և սեղմելով «Ուղարկել» կոճակը: Եթե ցանկանում եք հաղորդագրությունն ուղարկել սենյակի մասնակիցներից կոնկրետ մեկին, այլ ոչ թե բոլորին, ցուցակից կարող եք ընտրել այդ օգտագործողի անունը և ձեր հաղորդագրությունն ուղարկել այդ մարդուն:

· Մուտքագրե՛ք ձեր հաղորդագրությունը և սեղմեք «enter» (մտնել) կամ «send» (ուղարկել) կոճակը   զրուցարանի մյուս մասնակիցներին այն տեսանելի դարձրելու համար:

· Եթե ցանկանում եք հաղորդագրությունն ուղարկել կոնկրետ մեկին, մասնակիցների ցուցակից  ընտրեք միայն նրա անունը:

· Շատ զրուցասենյակներ կարող են օգտագործվել ֆայլերի ապակենտրոնացված փոխանակման համար (http://en.wikipedia.org/wiki/Peer_to_peer): Զրուցասենյակները  հնարավորություն են տալիս  փոխանակել այնպիսի ֆայլեր, որոնց ծավալը չափից շատ է մեծ` էլ. փոստի համար (http://en.wikipedia.org/wiki/Email, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%83%D5%B8%D5%BD%D5%BF):

Ինչպե՞ս օգտագործել ակնթարթային հաղորդակցումը

 

· Բաց արե՛ք ձեր ակնթարթային հաղորդակցման ծրագիրը (http://en.wikipedia.org/wiki/Instant_message, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AF%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1):

· Ստուգե՛ք հասցեացանկը` պարզելու համար` թե ովքեր են այդ պահին զրուցարանում առցանց  և հասանելի:

· Ձեր հասցացանկում դուք կարող եք ավելացնել նոր մարդկանց անուններ` մուտքագրելով նրանց էլ. փոստի հասցեն  (http://en.wikipedia.org/wiki/Email, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%83%D5%B8%D5%BD%D5%BF) ու հրավիրելով նրանց միանալ ձեր խմբին: Նրանք էլ. փոստով կստանան հրավեր և համաձայվելու դեպքում կգրանցվեն ձեր հասցեացանկում: Դա հնարավորություն կտա ցանցին միանալու ժամանակ միմյանց հետ անմիջական փոխանակել   հաղորդագրությունները:

· Մկնիկի սեղմակը մատնազարկելով տվյալ անձի անվան վրա, բացե՛ք երկխոսության պատուհանը   նրա հետ զրուցելու համար:

· Հավաքե՛ք ձեր հաղորդագրությունը, սեղմե՛ք «enter» (Մտնել) կամ «send» (Ուղարկել) սեղմակը  և այն տեսանելի դարձրեք զրույցի մասնակիցներին:

Էթիկայի մասին

 

Տեքստային զրույցի դեպքում մեծանում է թյուրըմբռնման հավանականությունը, քանի որ տպագիր տեքստի միջոցով ազդանշանների, ժեստերի և  ոչ խոսքային հաղորդակցության փոխանցումը անհնար է: Առցանց համակարգում պետք է լինել նույնքան սիրալիր, քաղաքավարի և բարեկիրթ, որքան իրական կյանքում և սովորություն դարձնել պահպանել համացանցային էթիկայի (http://en.wikipedia.org/wiki/Netiquette) կանոնները: Հումորը և հույզերը կարելի է ցույց տալ էմոթիկոնների (http://en.wikipedia.org/wiki/Emoticons)՝  շեղակի նշաններով գծված դեմքի նմանվող փոքր տառանիշների միջոցով:

Վեբում անծանոթների հետ շփվելիս պետք է նաև հիշել, որ  միշտ հնարավոր են այնպիսի դեպքեր, երբ մարդիկ իրականում այնպիսին չէ, ինչպիսին ներկայանում են ցանցւմ: Փակ խմբային քննարկումները (http://en.wikipedia.org/wiki/Groupware), որոնք ստեղծում են կոնֆերանսի հնարավորություն դպրոցական կամ դասարանային քննարկումների համար, օգտագործման տեսակետից ավելի ապահով են և չունեն այդ խնդիրը, քանի որ մասնակիցները ներկայացնում են սահմանափակ քանակությամբ օգտվողների խումբ: Տես` <http://www.netlingo.com/right.cfm?term=username>:

Կարևոր է հիշել, որ օգտվողների միջև ֆայլերի փոխանակումը անվտանգության տեսակյունից խոցելի է: Մինչև ֆայլերը տարածելը համոզվե՛ք, որ նրանցում ստուգվել է վիրուսների առկայության փաստը և զննե՛ք ստացած յուրաքանչյուր ֆայլ նախքան այն բացելը (տե՛ս տեղեկատվական թերթիկ 16՝ անվտանգության մասին):

Մի քանի գործնական կանոններ

 

Զրուցարանում գործածվող լեզուն մասնատված է, ընկերական և խիստ խոսակցական: Զրույցի մասնակիցը պետք է լինի ոչ միայն արագաշարժ, այլ նաև բավականին ճկուն` մի թեմայից և անգամ մի քննարկումից  մյուսին անցնելու   համար: Ուսուցչի խրախուսական դերը շատ կարևոր է բովանդակության որակը և զրույցի մասնակիցների  հավասարակշռված ներկայությունն ապահովելու տեսանկյունից:  Մասնակիցների տարիքի նվազմանը զուգընթաց մեծանում է ուսուցչի դերը և շատ  կարևոր է, որ փոքրերի համար, հենց նրանք  կազմակերպեն և վարեն զրույցը:

·  Ողջ զրույցի ընթացքում  հետևե՛ք քննարկմանը:

·  Նախապես պայամանավորվե՛ք քննարկումների ժամացուցակի շուրջ. բոլորը պետք է նույն ժամին ներկա գտնվեն:

·  Եղե՛ք քաղաքավարի և բարի, ինչպես կլինեիք առերես շփման ժամանակ:

·  Հիշե՛ք, որ անփութորեն գրված հաղորդագրությունը կարող է վիրավորական լինել, եթե անգամ այն չի պարունակել դիտավորության տարրեր:

·  Ամենաարդյունավետ տարբերակը կարճ հաղորդագրությունն է: Զրուցարանը ձեր մենաշնորհը չէ`որտեղ տեղադրելով նախապես գրված տեքստերի մեծ կտորներ կարող եք պարտադրել մյուսներին պատասխանել դրանց:

·  Զրուցարանի լեզուն մոտ է  ‘գիտակցության հոսք’ ոճին: Աշխատեք այլ անձանցից ստացված հաղորդագրությունները ուշադիր կարդալ և հասկանալ, թե ինչ են ուզում նրանք ասել: Պետք է կարողանաք կռահել,  ինչ է գրված տողերի արանքում:

·  Հիշեք, որ չպետք է տարածեք  ձեր անունն  ու գաղտնաբառը:

Դասարանական աշխատանքի առաջարկներ

 

·     Ընտրե՛ք թեմա  և զրուցարանում սովորողներին միմյանց հարցեր տալու և տեղեկություններ փոխանակելու հնարավորություն տվեք:

·   Որոշե՛ք ուսումնասիրության թեման (օրինակ` 19-րդ դարի անգլիական բանաստեղծություն ): Հավաքե՛ք որոշ կողմնորոշիչ նյութեր, որոնց օգնությամբ աշակերտները կարող են նախապատրաստվել դասին: Հանձնարարություններն կատարելու համար աշակերտներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Աշխատանքի այս փուլը պետք է կազմակերպվի համաձայն խմբային ուսուցման մոդելի (զրուցարանը լավագույնս աշխատում է փոքր` 2-6 աշակերտներից կազմված խմբակային քննարկումների ժամանակ):

·  Նախագծի ավարտին սովորողները ներկայացնում են զրուցարանի ոճին համապատասխան նյութեր: Զրույցը սկսվում է տարբեր ուսումնական թեմաներին առնչվող փոքր խմբակային ելույթներից: Ստեղծված համայնքը ի մի է բերում դասընթացի ընթացքում ձեռք  բերած իր գիտելիքները:

·  Զրուցարանային քննարկումները շատ օգտակար են հատկապես օտար լեզուներ ուսումնասիրելու տեսանկյունից, քանի որ մարմնավորում են իրական կյանքի երկխոսություններ և սովորողներին առաջարկում են անմիջական փոխգործակցության հնարավորություն: Կարճ  հաղորդագրությունների փոխանակման խորհրդով, ոււսուցիչը կարող է խրախուսել սովորողների  քննարկմանը:  Իսկ սովորողներին տարբեր դերեր տալով  հնարավոր է փոխգործակցությունը զարգացնել :  Օրինակ` մեկը կարող է լինել նորարար, մյուսը` քննադատ և այլն: Մյուս սովորողները կարող են նախ հետևել քննարկումներին, իսկ հետո արձագանքել դրանց:

·     Շրջակա միջավայրը առցանց կայքը (Environment Online <http://eno.joensuu.fi/tools/chat.htm>). բնապահպանությանը նվիրված միջազգային կրթական ծրագիր է: Դասընթացի սկզբում սովորողներն իրենց թեմաները ստանում են նախագծի կայքէջերից: Նրանք  հավաքում են շրջակա միջավայրի վերաբերյալ գիտական և փորձնական տվյալներ, գնահատում են տարբեր երևույթներ և լուսանկարում:

·     Յուրաքանչյուր թեման ուսումնասիրելիս կազմակերպվում են վիրտուալ դասեր` ինտերակտիվ և համաժամանակյա անմիջական հաղորդագրությունների <http://www.netlingo.com/right.cfm?term=real%20time%20chat>, էլեկտրոնային հարցաթերթիկների և հաղորդագրությունների հարթակների (http://en.wikipedia.org/wiki/Message_boards, http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D5%A2-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) միջոցով: Դասարանական աշխատանքներից առաջ և հետո սովորողները զրուցարանի միջոցով փոխանակում են իրենց մտքերը,  հետևում առաջադրանքներին և վերաշարադրում սովորած նյութը:

Լրացուցիչ տեղեկությունների համար

 ·     Կրտսեր դպրոցի մանկավարժների զրուցարան <http://k6educators.about.com/mpchat.htm>:

·     Ուսուցիչների ցանցի զրուցասենյակ <http://teachers.net/chatrooms/>:

·   Voila զրուցարան (Ֆրանսերեն) <http://chat.voila.fr/>:

·   Բաց և հեռավար ուսուցման հետազոտությունների միջազգային ամսագիր «Սոցիալական միջավայրի զարգացումը վիրտուալ ուսումնական քննարկումների ժամանակ» <http://www.irrodl.org/content/v3.1/mioduser.html>:

·     Ուսանողական զրուցասենյակներ (Միացյալ Թագավորություն) <http://www.ukstudentchat.com/>:

·     Զրուցարանը` սոցիալական փոխգործակցության գործիք` <http://www.openp2p.com/lpt/a/3071>:

·     Զրույցի նշանակությունը – բառարան` http://www.hyperdictionary.com/computing/chat>:

·     Էմոթիկոնների ցանկը  Վիքիփեդիայում` (http://en.wikipedia.org/wiki/Emoticon#Basic_examples):

·     Ակնթարթային հաղորդակցում` սովորողների ընկերը թե թշնամին:  Ուսանողը քննարկում է «զրույցի» ազդեցությունը սովորողների գրավոր կարողությունների վրա՝ <http://www.newhorizons.org/strategies/literacy/oconnor.htm>:

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  8 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԽՄԲԵՐ

Ներածություն

 

Նորությունների խումբը թեմատիկ ուղղվածությամբ քննարկումների խումբ է: Դրանք կային նաեւ  համաշխարհային սարդոստայնի ստեղծումից առաջ:

Յուրաքանչյուր նորությունների խումբ էլեկտրոնային հաղորդագրությունների հավաքածու է: Գոյություն ունեն հարյուր հազարավոր նորությունների խմբեր, որոնցից առավել ակտիվները օրական հարյուրավոր նոր հաղորդագրություններեն ստանում: Հաղորդագրությունները բաժանվում են շղթաների, որտեղ գրանցվում և ցուցադրվում են ուղարկողի անունը և հաղորդագրությունն ուղարկելու ժամանակը:

Դրանք լայն կիրառություն ունեն:  Բազմաթիվ սերվերներ ու զննարկիչներ դրանցից  օգտվելու  հնարավորություն են տալիս:

Կրթություն

 

·    Նորությունների խմբերը տեղեկատվության օգտակար աղբյուր են:

·     Նրանք տրամադրում են արգասավոր քննարկումներ ծավալելու հարթակ` այս կերպ  զարգացնելով  սովորողների  բանավեճեր վարելու հմտությունները:

·     Ուսուցիչները կարող են փոխանակել ուսուցանվող առարկայի կամ ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու փորձը:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

 

·    Նորությունների խմբերից շատ քչերն են պատշաճ վերահսկվում և նրանցից օգտվողներին որպես կանոն չեն հետևում: Այս փաստը կարող է ապօրինի գործողությունների պատճառ դառնալ, ինչպես, օրինակ, հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ապօրինի տարածումը  կամ մանկական պոռնկագրությունը:

·     Նորությունների խմբերն ունեն իրենց հասարակական վարքի կանոնները՝  «համացանցային էթիկան»  ( http://en.wikipedia.org/wiki/Netiquette):

·     Իրենց անանուն լինելու փաստը չարաշահող նորությունների խմբերի որոշ օգտվողներ այնտեղ տեղադրում են քննադատական բովանդակությամբ հաղորդագրություններ և  զազրախոսելով դրսևորում են հակահասարակական վարքագիծ (http://en.wikipedia.org/wiki/Flaming):

Ինչպե՞ս վարվել

 

·     Usenet-ը (http://en.wikipedia.org/wiki/Usenet) նորությունների խմբերին աջակցող ցանց  է: Ձեր համացանցային  ծառայության մատուցողն  (http://en.wikipedia.org/wiki/Internet_service_provider)  (ՀԾՄ) է որոշում` ինչ խմբեր առաջարկել: Հնարավոր է գտնել հանրային սերվերներ, որոնք ապահովում են հանրության նորությունային խմբերի մատչելիությունը:

·   Օգտվելով “news client” գործառույթից, դուք կարող եք բաժանորդագրվել բազմաթիվ նորությունների խմբերին: Այդ գործառույթը ընդգրկված է այնպիսի փոստային ծրագրերում, ինչպիսին է  Outlook Express-ը (նորությունների խմբերին բաժանորդագրվելու մասին տե՛ս. <http://www.microsoft.com/windows/ie/using/howto/oe/gettingnews.mspx>:

· Գոյություն ունեն բազմաթիվ թեմաների շուրջ ձևավորված նորությունների խմբեր, սակայն դուք   հնարավորություն ունեք ստեղծելու ձեր սեփական նորությունների խումբը:

Դա իրականում բարդ խնդիր է: «Մեծ ութնյակ» (“Big 8”) անվանացանկում (որն ընդգրկում է առաջին 8 նորությունների խմբերը) նոր խմբեր գրանցելը շատ դանդաղ, սակայն ժողովրդավարական գործընթաց է:  Պետք է ուղարկեք ձեր առաջարկը news.groups:

·   Համեմատաբար չկարգավորված նորությունների խմբերը (դրանց անունները սկսվում են Alt. հապավումով) «Մեծ ութնյակի» շրջանակներից դուրս են գտնվում (http://en.wikipedia.org/wiki/Alt_hierarchy): Նոր alt խումբ ստեղծելու մասին ձեր գաղափարը կարող եք հրապարակել «alt.config»  նորությունների խմբում:

Լավագույն փորձը

 

·    Զգուշացե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն հրապարակելուց: Ձեր էլեկտրոնային հասցեն կարող է նորությունների խմբի այլ մասնակիցների կամ փոստաղբ տարածողների կողմից ուղարկվող անցանկալի նամակներով լցվել  (տե՛ս 6-րդ տեղեկատվական թերթիկը՝ փոստաղբի մասին):

·    Առաջին անգամ նորությունների խմբին միանալիս, մի՛ մոռացեք ստուգել հաճախակի տրվող հարցերը (FAQ) (http://en.wikipedia.org/wiki/Faq), որոնք ձեզ ուղղորդելու համար են: Դրանք որոշակի պատկերացում կտան տվյալ նորությունների խմբի համացանցային էթիկայի մասին: Տարբեր նորությունների խմբեր առաջնորդվում են տարբեր կանոններով:

·     Աշխատե՛ք, որ ձեր հաղորդագրությունները լինեն հնարավորինս կարճ, սակայն համոզվե՛ք, որ նրանցում ներառել եք պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օրինակ` եթե փնտրում եք տեխնիկական բնույթի որևէ խնդրի լուծում, տվե՛ք ստույգ տվյալներ ձեր օգտագործած սարքավորման կամ համակարգչային ծրագրի մասին:

 Լրացուցիչ տեղեկությունների համար

·     Գուգլի նորությունների խմբերը <http://groups.google.com/> պարունակում են նորությունային խմբերի ամբողջական ցանկ և ավելի քան 1 միլիարդ հաղորդագրություների արխիվ:

·     Դարթմուտ քոլեջի խորհուրդները դասարանական առ-ցանց քննարկումների մասին՝  <http://www.dartmouth.edu/~webteach/articles/discussion.html>:

·     Դեվիդ Լոուրենսի և Ռաս Ալլբերի խորհուրդը «Մեծ ութնյակ» նորությունների խմբի ստեղծման մասին՝  http://www.faqs.org/faqs/usenet/creating-newsgroups/part1/>:

·     Վիքիփեդիայի հոդվածը նորությունների խմբերի մասին՝ (http://en.wikipedia.org/wiki/Newsgroups):

·     Newzbot-ը ունի մի շարք Usenet պաշարներ, որոնց թվում է նորությունների խմբեր տրամադրող  հանրային սերվերների որոնումը` <http://www.newzbot.com/>:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  9

ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ   ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

Ո՞րն է տարբերությունը առցանց և թվային գրադարանների միջև

 

Համացանցի ստեղծման հիմքում ընկած էր էլեկտրոնային գրադարանի մշակման գաղափարը՝ տեղեկատվությունը դյուրամատչելի դարձնելու և այն հեշտությամբ տարածելու նպատակով` տե՛ս  <http://www.livinginternet.com/i/ii_summary.htm>: Շատ առումներով այս  խնդիրն արդեն լուծված է. համացանցն այսօր գործում է որպես հսկայական գրադարան: Ներկայումս համացանցում առկա են 18 հազարից ավելի գրադարաններ և դրանք ներկայացված են   <http://www.libdex.com/> կայքում:

Հարկավոր է տարբերել համացանցում ներկայացված գրադարանները թվային (էլեկտրոնային) գրադարաններից: Առցանց գրադարաններն ունեն պարզ կառուցվածքով վեբ էջ, որի միջոցով օգտվողները կարող են ստանալ հիմնական տեղեկություններ ծրագրերի, գործունեության, հավաքածուների և կոնտակտային տվյալների վերաբերյալ: Առցանց գրադարանները կարող են առաջարկել կատալոգներում թվարկված ֆիզիկական գրքերի վարձույթը, այդ գրքերը կարելի է պատվիրել համացանցով:  Նման  ծառայություններ հաճախ տրամադրում են համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների գրադարանները, թեև շատ հանրային գրադարաններ նույնպես առաջարկում են նման ծառայություններ համացանցում: Թվային գրադարաններն առաջարկում են գրքերից առցանց օգտվելու հնարավորություն: Գրքերը սովորաբար թվայնացված են  կամ որպես html  սկրիպտ (http://en.wikipedia.org/wiki/Html, http://hy.wikipedia.org/wiki/HTML), այսինքն՝ նման են վեբ էջի, կամ որպես պարզ (ASCII) (http://en.wikipedia.org/wiki/ASCII) տեքստային փաստաթուղթ, կամ էլ որպես MS Word կամ Adobe PDF փաստաթղթեր<http://www.census.gov/main/www/pdf.html>:

Ինչու՞ օգտագործել առցանց գրադարանները դպրոցում

 

·    Ավանդական և առցանց գրադարաններում որոնում կատարելու համար անհրաժեշտ հմտությունները գրեթե նույնն են: Այս հմտությունների կիրառումն ու  կատարելագործումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ուսումնական ծրագրերի համար:

·     Համացանցում գոյություն ունեն հազարավոր ըստ բնագավառների դասակարգված գրադարաններ/  <http://dir.yahoo.com/Reference/Libraries/>, որոնք վերաբերում են ուսումնական ծրագրերի տարբեր թեմաների Ցանցային  որոնումը (webquest) «նման է հարցախույզի, որտեղ սովորողների կողմից ձեռք բերված  տեղեկությունն ամբողջությամբ կամ մասամբ հիմնված է համացանցային աղբյուրների վրա»:

http://webquest.org կայքում նկարագրված մոդելը կարող է շատ օգտակար լինել, երբ աշակերտներին հանձնարարվում են առցանց գրադարանների օգտագործմամբ այնպիսի առաջադրանքներ, որոնք նպաստում են հետազոտման, արխիվացման, գրագիտության, վերլուծության և գնահատման հմտությունների զարգացմանը:

Էթիկական խնդիրներ

 

·     Անհատներն ու կազմակերպւթյունները պետք է կիրառեն 15-րդ, 16-րդ և 18-րդ տեղեկատվական թերթիկներում նշված մասնավորության, անվտանգության և առցանց գնումների ապահովության կանոնները,   ինչպես նաև 3-րդ տեղեկատվական թերթիկում նշված տեղեկույթի  որոնման  գնահատման չափանիշները: Գրադարանները կարող են բաժանորդավարձ կամ գրանցում պահանջել իրենց ծառայությունների դիմաց:

·  Բաժանորդային գրադարանները որպես կանոն տարեկան բաժանորդավարձ, կամ հաստատության անդամավճար են պահանջում:

· Անվճար գրադարաններին հրապարակում են միայն հեղինակային իրավունքի սահմանափակումներ չունեցող նյութեր: Գուտենբերգ նախագիծը (<http://promo.net/pg/>) և http://www.gutenberg.org/wiki/Main_Page  այդպիսի մոտեցման հիմնադիրն  ու առաջնորդն է:

· Գրանցում պահանջող գրադարանների նյութերից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր անձնական տվյալները: Անպայման ստուգե՛ք անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունը և գրադարանից օգտվելու պայմանները: <http://www.netlingo.com/right.cfm?term=privacy%20policy>

· Գրադարանների մեծ մասը նյութերը տրամադրում է որոշ պայմաններով: Դրանք   (http://www.gallowglass.org/jadwiga/SCA/libraries.html#Copyright__Plagiarism) պահանջում են, որ օգտվողն առնվազն հարգի հեղինակային իրավունքը:

Հիշե՛ք. եթե հրատարակված նյութերը հանրային սեփականություն չեն, ապա դուք չեք կարող տարածել կամ հրատարակել դրանք առանց հրատարակչի թույլտվության:

·  Հեղինակային իրավունքը նաև անձնական պատասխանատվության խնդիր է: Ամենատարածված գայթակղությունը գրագողությունն է, այսինքն՝ մեկ ուրիշի աշխատանքից օգտվելը առանց սկզբնաղբյուրի հիշատակման: Երբեք մի՛ մոռացեք հիշատակել ձեր աղբյուրները և նույն սովորությունը դաստիարակե՛ք նաև ձեր աշակերտների մոտ:

Դասարանական աշխատանքի առաջարկներ

 

·   Որոնման համակարգի կամ վեբ կայքի <http://dspace.dial.pipex.com/> օգնությամբ գտե՛ք ձեր մոտակա գրադարանների հասցեները: Հետազոտական աշխատանքների համար խնդրե՛ք ձեր սովորողներին  առցանց պատվիրել գիրք:

·   Գտեք դասարանում ուսումնասիրվող թեմային համապատասխանող առարկայական գրադարան <http://vlib.org/> կայքում:  Մտածե՛ք այդ գրադարանի նյութերի շուրջ  վեբ հարցախույզ ստեղծելու մասին,  կամ պատրաստի վեբ հարցախույզ գտեք <http://www.spiritsd.ca/teacherresources/default.asp>  կայքում:  Դուք կարող եք նաև պատրաստի վեբ հարցախույզեր գտնել որոնող համակարգերի օգնությամբ (http://en.wikipedia.org/wiki/Search_engine , http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3):

·     Նույն թեման օգտագործելով՝ գտեք հանրային սեփականություն հանդիսացող տեքստ (http://promo.net/pg/), առցանց կամավորական նախագծերի շրջանակներում սրբագրեք կամ թարգմանեք այն՝ հետագայում առցանց հրապարակելու նպատակով:

·     Դիտարկեք  դպրոցում էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը:  Այն կարող է սկսվել մեկ գրքից, որը փոխակերպված է կայքէջի կամ ASCII տեքսի, և պահվում է դպրոցի սերվերում: Դպրոցական գրադարանավարության միջազգային ասոցիացիան (IASL) համապատասխան քաղաքականության մասին տեղեկություններ և ուղեցույցներ է տրամադրում (<http://www.iasl-online.org/>):

Լավագույն փորձը

 

·    Նախքան աշակերտներին առցանց գրադարաններից օգտվել խրախուսելը,  համոզվե՛ք, որ նրանք ունեն   գրադարանից օգտվելու հիմնական հմտությունները և տիրապետում են հետազոտություններ իրականացնելու եղանակներին <http://www.acts.twu.ca/lbr/preface.htm>:

·     Նախքան աշակերտներից ֆայլերի ներբեռնում պահանջելը խորհրդակցեք ձեր դպրոցի ցանցային ադմինիստրատորի հետ: Դուք պետք է համոզվեք, որ դպրոցի սերվերում կա բավականաչափ տեղ ֆայլեր ներբեռնելու (http://www.walthowe.com/glossary/d.html#download) ,  պահպանելու և դրանք պատշաճ կերպով արխիվացնելու համար(http://en.wikipedia.org/wiki/Archiving#Computing_sense):

·     Համոզվե՛ք, որ սովորողներին հանձնարարված առցանց գրադարաններից օգտվելու  առաջադրանքը հնարավոր է կատարել: Ստուգե՛ք ռեսուրսների առկայությունը և համացանցային հասցեների URL (http://en.wikipedia.org/wiki/URL) աշխատանքը: Ստուգեք, արդյո՞ք պաշարներն գոյություն ունեն, արդյո՞ք բոլոր համացանցային հասցեներն աշխատում են:

.    Ներբեռնվելիք շատ ֆայլեր Adobe PDF ձևաչափով են՝ հեղինակային իրավունքի պաշտպանության նպատակով Համոզվե՛ք, որ դուք ներբեռնել և տեղադրել եք Acrobat reader ծրագրի վերջին տարբերակը` տվյալ ֆայլերը աշակերտներին մատչելի դարձնելու համար: Դուք կարող եք այն ներբեռնել հետևյալ <http://www.adobe.com/products/acrobat/readstep2.html> կայքից:

·  Առցանց գրադարաններից օգտվելիս կիրառեք ապահովության նույն սկզբունքները, ինչ որ` համացանցից օգտվելիս: Ծանոթացե՛ք գաղտնիության դրույթներին, օգտագործման պայմաններին, և համոզվեք, որ ֆայլերը վիրուսազերծ են:

Լրացուցիչ տեղեկությունների համար

·    Համաշխարհային e-Գիրք Հիմնադրամը առաջարկում է հազարավոր տեքստեր՝ <http://www.netlibrary.net/>:

·«Գրադարանային տարածքում» կգտնեք անվճար գրադարանային վիտուալ ռեսուրս կենտրոն`
http://www.libraryspot.com/>:

·     Դպրոցական գրադարանավարների միջազգային ասոցիացիան դպրոցական գրադարանների համար տեղեկատվության, աջակցության, մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ գիտելիքների գանձարան է՝   http://www.iasl-online.org/:

·     Էլեկտրոնային տեքստերի Ալեքս տեղեկատուն ամերիկյան և անգլիական գրականության, ինչպես նաև Արևմտյան փիլիսոփայության հանրային սեփականություն հանդիսացող փաստաթղթերի հավաքածու է՝   <http://www.infomotions.com/alex2/>:

·     Վիրջինիայի համալսարանի Էլեկտրանային տեքստերի կենտրոնի հավաքածուն, ուր կարող եք նյութեր փնտրել 15 լեզուներով`  http://etext.lib.virginia.edu/collections/languages/ :

·     Հետազոտություն կատարելու ռազմավարություններ. Գտեք Ձեր արահետը տեղեկատվական մառախուղի մեջ՝ <http://www.acts.twu.ca/lbr/textbook.htm>:

·     1 000-ից ավել  հարցախույզեր և դրանց առընչվող պաշարներ՝   <http://eduscapes.com/tap/topic4.htm>:

·     »Ժամանակակից գրադարանի պատմական հետազոտություն» հոդված՝ <http://www.gallowglass.org/jadwiga/SCA/libraries.html>:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  10

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ  ՈՒ  ՊԱՏԿԵՐՆԵՐԸ  ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Ներածություն

 

Համացանցը, որպես մուլտիմեդիա միջավայր, առաջարկում է հաղորդակցման բազմապիսի եղանակներ՝  ներառյալ աուդիո ֆայլերի, տեսանյութերի և թվային լուսանկարների փոխանակում: Ժամանակակից կիրառական ծրագրերը զգալիորեն հեշտացրել են նման բովանդակության ստեղծումը և տարածումը՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և ազգային խոչընդոտները, ինչպես նաև վերհանելով ոչ միայն անձնական տվյալների (տես՝ տեղեկատվական թերթիկ 5-ը մասնավորության մասին), այլ նաև հեղինակային իրավունքի խախտման և անօրինական բովանդակության վերաբերյալ կարևոր հարցեր:

Հեղինակային իրավունք

 

·   Աշխարհում գոյություն ունեն հեղինակային իրավունքին վերաբերող մի շարք միջազգային օրենքներ և համաձայնագրեր: 1996թ. ավելի քան 100 երկրներ ստորագրեցին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) թվային բովանդակությանը վերաբերող երկու պայմանագիր <http://www.wipo.int/treaties/en/>:

·   Աուդիո- կամ տեսանյութի ստեղծողն ինքնաբերաբար այդ նյութերի հեղինակային իրավունքի իրավատերն է, եթե ստեղծողն ինքը չի հրաժարվում այդ իրավունքից:

·   Երկրների մեծ մասի օրենսդրությունները պահպանում են հեղինակային իրավունքը, ստեղծողի մահից հետո 50-70 տարվա ընթացքում:

·   Երաժշտական ստեղծագործությունը սովորաբար ունենում է մեկից ավելի հեղինակային իրավատեր: Հեղինակը, կատարողը, ձայնագրման ընկերությունը և հրատարակողը կարող են ունենալ իրավունքներ կամ «հարակից իրավունքներ»:

·   Տնտեսական տեսանկյունից զատ, աուդիո-վիզուալ բովանդակության ստեղծողն ունի նաև «բարոյական իրավունքներ» (http://en.wikipedia.org/wiki/Moral_rights): Դրանք առընչվում են հեղինակի, որպես ստեղծողի ճանաչման իրավունքին  և հեղինակի իր ստեղծագործության հանդեպ ունեցած այն իրավունքին, որ արգելում է առանց նրա թույլտվության իր աշխատանքի խմբագրումը կամ փոփոխումը:

·   Երաժշտությունն ու ֆիլմերը կարող են առցանց գնվել (տե՛ս տեղեկատվական թերթիկ 18-ը՝ առ-ցանց գնումների մասին): Գոյություն ունեն երաժշտության առցանց գնման մի շարք կայքեր, որոնցից են, օրինակ, iTunes (<http://www.apple.com/itunes/>) և Napster (<http://free.napster.com/>), սակայն ֆիլմերի առցանց վաճառքի ծառայություններն այնքան էլ զարգացած չեն: Ֆիլմերի ներբեռնումը գնալով դառնում է ավելի տարածված, քանի որ աճում է արագագործ կապ ունեցող մարդկանց թիվը, որոնք մեծ ծավալի ֆայլեր ներբեռնելու հնարավորություն ունեն:

·   Սովորաբար, երաժշտության կամ ֆիլմերի գնումը դրանց վերարտադրման կամ տարածման իրավունք չի տալիս կամ էլ որոշ սահմանափակումներով է թույլ տալիս: Օրինակ, Apple ընկերության iTunes առցանց երաժշտական խանութը երաժշտական մեկ գործ վաճառելիս իրավունք է տալիս այն տեղադրել ոչ ավել՝ քան 5 համակարգիչների վրա մեկ տնային տնտեսության սահմաններում՝ <http://www.apple.com/itunes/overview/>:

·   Երաժիշտները դատական գործեր են հարուցել ինչպես ապակենտրոնացված (peer-to-peer) ֆայլափոխանակման ծրագրերի ստեղծող ընկերությունների, այնպես էլ ֆայլեր փոխանակող անհատների հանդեպ:  Ֆայլեր տեղադրողը ավելի մեծ հավանականությամբ կարող է պատասխանատվության կանչվել, քան ներբեռնողը:

·   Creative commons <http://creativecommons.org/> շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն  առաջարկում է այլընտրանք հեղինակային լրիվ իրավունքին:

Անօրինական բովանդակություն

 

· Անօրինական բովանդակության սահմանումը տարբեր է տարբեր երկրներում:

· Անօրինական բովանդակությունը հիմնականում վերաբերում է մանկական պոռնկագրությանը, ծայրահեղ բռնությանը, քաղաքական ծայրահեղություններին, կամ փոքրամասնությունների հանդեպ ատելություն սերմանող նյութերին:

· Բազմաթիվ երկրներ անօրինական բովանդակությամբ նյութերի մասին ահազանգելու թեժ գիծ ունեն <http://www.inhope.org/en/index.html>:

·     Կախված բովանդակության բնույթից և տեղակայման վայրից վերջինիս դեմ գործողություն իրականացնելը կարող է դժվարություն ներկայացնել կամ զգալի ժամանակ պահանջել:

·     Անօրինական բովանդակության խնդիրները լուծելու համար թեժ գծերը աշխատում են Համացանցային ծառայության մատուցողների և ոստիկանության հետ: Inhope-ը դա ազգային թեժ գծերի ցանցն է:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

 

·  Թեև 2001-ից 2005 թթ. երաժշտական ստեղծագործությունների համաշխարհային վաճառքի 25% անկում է նկատվել և անկումը այնուհետև տարեկան 5 տոկոս է կազմել, ԱՄՆ վերջին զեկույցների համաձայն երաժշտական արտադրանքի համընդհանուր գնման տեմպերը տարեկան 20 տոկոս աճ են ունենում: Այս երևույթը կարող է պայմանավորված լինել YouTube, iTunes, MySpace և այլ ծառայությունների միջոցով ավելի մեծ ծավալի թվային երաժշտության օրինական վաճառքի  հնարավորության հետ:

· Երաժշտական արդյունաբերությունը նույնպես իր ներդրումն է ունեցել veb կայքերի և անհատների դեմ բազմաթիվ դատական գործեր հարուցելով:

· Ապակենտրոնացված (peer-to-peer) ֆայլափոխանակման ծրագրերի օգտագործումը (http://en.wikipedia.org/wiki/Peer-to-peer) անվտանգության առումով ռիսկային է, քանի որ դրանց միջոցով տարածվող երաժշտությանն ու նկարներին հաճախ վիրուսներ (http://en.wikipedia.org/wiki/Computer_virus,  http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD) և լրտեսածրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Spyware, http://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D6%80%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80) են կցվում:

Կրթություն

 

·        Կրթական հաստատությունները որոշ դեպքերում տարբեր աշխատանքների վերարտադրման և հանրությանը ներկայացնելու իրավունք ունեն:  Ուսումնասիրեք Ձեր ազգային օրենսդրությունը կամ  2001-ի Մայիսի 22-ին  Եվրախորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի կողմից  ընդունված 2001/29/EEC Հանձնարարականը՝  տեղեկատվական հասարակությունում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների որոշակի խնդիրների ներդաշնակեցման մասին (Directive 2001/29/EC of the European Parliament and of the Council of 22 May 2001 on the harmonisation of certain aspects of copyright and related rights in the information society):

·        Աշխատանքները պետք է օգտագործվեն բացառապես ուսումնական և հետազոտական նպատակներով,

·        Աշխատանքի աղբյուրը, ներառյալ հեղինակի անունը, պետք է հիշատակված լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհնար է անել,

·        Այդ բովանդակության օգտագործումը չպետք է հետապնդի ոչ մի ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային շահույթ,

·        Սովորողների լուսանկարներն առցանց տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալ տվյալ սովորողի ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը,

·        Դպրոցի կայքում հրապարակվող ողջ բովանդակությունը, ներառյալ նաև երեխաների կողմից ստեղծված բովանդակությունը, գտնվում է դպրոցի իվավասության ներքո,

Դասարանում

 

·     Քննարկեք հեղինակային իրավունքի բարոյական կողմերը:  Արդյոք աուդիո վիզուալ նյութի հեղինակային իրավունքի խախտումը գողություն է:
 •  
Տեղեկացրեք սովորողներին որ ներբեռնվող նյութերը կարող են վիրուսների և լրտեսածրագրերի աղբյուր դառնալ

•  Տեղեկացնեք սովորողներին, որ հեղինակային իրավունքուվ պաշտպանված երաժշտության ու ֆիլմերի ներբեռնման համար նրանք  կարող են  տուգանվել.


 • 
Քննարկեք վնասակար և անօրինական բովանդակության խնդիրը: Հարցումները ցույց են տալիս, որ բազմաթիվ սովորողներ դիտավորյալ կամ ակամա համացանցում գտնում են այդ տեսակի բովանդակություն, բայց չեն տեղեկացնում մեծահասակներին:

Լավագույն փորձը

 

.  Կրթական հաստատություններն ու ընկերությունները պետք է,  հեղինակային իրավունքի և անօրինական նյութերի հարցերը ներառող,  օգտագործման թույլտվության քաղաքականություն (AUP) ունենան
.  
Ծնողներն ու երեխաները պետք է համացանցի օգտագործման որոշակի  կանոնների շուրջ  համաձայնության գան

Հեղինակային իրավունք

 

Ձեռք բերեք գրավոր թույլտվության հեղինակային իրավունքի իրավատիրոջից նյութը օգտագործելուց առաջ:
 
• 
Հիշատակեք Ձեր օգտագործված յուրաքանչյուր նյութի հեղինակին/ստեղծողին

•  Կիրառեք Ձեր ստեղծած նույթի հանդեպ Creative Commons դասակարգումները, որպեսզի պարզեք, թե ինչպես կարող են  մյուսները օգտագործել այն՝ <http://creativecommons.org/>:

Անօրինական բովանդակություն

 

Զտիչ ծրագրերը  ծրագրերը կարող են օգնել արգելափակել որոշ անօրինական վեբ կայքեր.
 • 
Ոչ մի զտիչ կատարյալ չէ: Կարևոր է նաև քննարկել երեխաների կողմից համացանցի օգտագործման խնդիրները

•  Խրախուսեք երեխաներին խոսել իրենց առցանց փորձառության մասին.

•  Անօրինական բովանդակության մասին տեղեկացրեք  թեժ գիծ ծառայությանը, տե՛ս Inhope.

Լրացուցիչ տեղեկությունների համար

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (WIPO) <http://www.wipo.int>:
 
Pro-music կայքը առցանց երաժշտության հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ  տեղեկատվության լավ աղբյուր է: Այն ունի մի թռուցիկ երեխաների համար և «Հարց-ու-պատասխան» երաժշտություն ներբեռնման մասին՝
http://www.pro-music.org/
http://www.pro-music.org/Content/questions/DosAndDonts.php :


• Inhope-ը համացանցում անօրինական բովանդակության մասին հաղորդելու թեժ գծերի ցանց է՝ <http://www.inhope.org/>:
 
Հեղինակային իրավունքի ոլորտում Եվրոպայի Խորհրդի աշխատանքի մասին տեղեկությունները կարելի է գտնել ԵԽ մեդիա և տեղեկատվական հասարակությանը նվիրված էջում՝

< http://www.coe.int/t/dghl/standardsetting/media/Themes/Copyright_en.asp >:
 
Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվությունը մտավոր սեփականության իրավունքների մասին՝ <http://europa.eu/legislation_summaries/internal_market/businesses/intellectual_property/index_en.htm >:
 
Տեղեկատվություն մտավոր սեփականության ոլորտում ԵՄ օրենսդրության մասին՝ <http://www.europa.eu>:
 
Ֆոնոգրաֆիկ արդյունաբերության միջազգային ֆեդերացիայի (IFPI) առցանցային երաժշտության իրավական հարցերի ակնարկը՝ <http://www.ifpi.org/>:
 
• BBC
հոդվածը՝ «Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ունենալ ԵՄ գործող հեղինակային իրավունք». <http://news.bbc.co.uk/1/hi/technology/4663731.stm>:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 11

ՆՈՐԱՐԱՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս է համացանցը խթանում նորարար ստեղծագործությունը

 

Համացանցի օգտագործումը առավել քան երբևէ , նվազեցնում է լսարանի ավանդական կարծրությունը: Արագ զարգացող տեխնոլոգիաները սովորողներին առավել հետաքրքրող թեմաները ուսումնասիրելու  և ոչ ավանդական եղանակներով սովորելու լայն հնարավորություններ են տալիս (տե'ս թերթիկ 23 Վեբ 2.0 վերաբերյալ).
 
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած գործիքները, սովորողները կարող են ստեղծել մասնագիտական որակի այնպիսի նյութեր, որոնք կարող են հրապարակվել և հետաքրքրություն ներակայացնել աշխարհի տարբեր լսարանների համար:

Սովորողները կարող են առցանցային արտադրանքը թողարկել, փորձերը կատարել և մոդելները ստեղծել  համադասարանցիների հետ դասարանում,  կամ էլ համացանցին միացած այլ սովորողների հետ համագործակցելով:

Համացանցը գլոբալացրել է կրթությունը և հնարավորություն տվել սովորողներին ամբողջ աշխարհի իրենց  հասակակիցների հետ կապի մեջ լինել իրական ժամանակում:

Բարելավելով ստեղծագործական գործընթացը ուսման մեջ

 

• Տեխնոլոգիաների հաջողված ինտեգրումը դասագործընթացում  հնարավորություն է տալիս սովորողներին ցուցաբերել նորարարություն, անհատականություն  և ստեղծագործական մոտեցում:
 
Ծրագրաշարերի և համացանցի նպատակային և ստեղծագործական օգտագործումը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել ուսուցումը դասարանում:
 
Ստեղծագործական մոտեցում դրսևորելու և դասարանում ավելի ակտիվ լինելու հնարավորությունը խրախուսում է սովորողների ուսուցումը և աճը:
 
Սովորողները կարող են համացանցի օգնությամբ խորհուրդներ և կարծիք հարցնել  աշխարհի զանազան վայրերում գտնվող արվեստի գործիչներից իրենց աշխատանքների մասին: Նկարիչները կարող են սեմինարներ կազմակերպել օգտագործելով զրուցարանի (տե՛ս տեղեկատվական թերթիկ 7), տեսա-կոնֆերանսների, (տե՛ս http://www.netlingo.com/right.cfm?term=video%20conferencing) կամ վիրտուալ հանդիպումների գործիքները:
 
Օգտագործելով հաղորդագրության հարթակներ  (http://en.wikipedia.org/wiki/Message_boards , http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D5%A2-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4), սովորողները  կարող են համագործակցելով միասին աշխատել համատեղ նախագծերի վրա:  Դրանք  ապահովելով  արդյունավետ «ուղեղային գրոհներ»,  կարող են խթանել ստեղծագործական գործընթացը:
 
• Web 2.0
բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ է ընձեռում ուսուցիչներին և սովորողներին սեփական  աուդիովիզուալ բովանդակություն ստեղծելու և համացանցում դրանք  վերբեռնելու համար:

 

Ինչպե՞ս երաշխավորել, որ ստեղծագործությունը չի արգելվում

 

Ուսումնական միջավայրում մի շարք հարցեր պետք է հաշվի առնել.
 
Հասանելիության խնդիրները. Արդյոք անհրաժեշտ սարքավորումները  հասանելի են ձեր դպրոցի յուրաքանչյուր սովորողի համար: Արդյոք բոլոր սովորողները հասանելիության առումով ունեն նույն հնարավորությունները:

. Հավասարությունը. Բոլոր սովորողները` աշխարհի բոլոր տղաներն և աղջիկները անկախ տարիքից կամ ունակություններից  - պետք ստեղծագործելու հավասար հնարավորություններ ունենան, այսինքն իմանան թե ինչպես օգտագործել և ստեղծագործել բոլոր մատչելի տեխնոլոգիական գործիքներով:

.  Առցանց ապահովության գործոն. Արդյոք ուսանողների ապահովությունը երաշխավորելու նպատակով տեղադրված զտիչները (http://en.wikipedia.org/wiki/Internet_filter) չեն արգելափակում  նաև անհրաժեշտ նյութերի հասանելիությունը: Ինչպե՞ս վարվել, որպեսզի ուսանողներն ապահով օգտվեն իրենց անհրաժեշտ տեղեկություններից (տե՛ս պիտակավորման և զտման վերաբերյալ 14-րդ տեղեկատվական թերթիկը):

.  Ուսուցիչների ուսուցում. Շատ սովորողներ ավելի հեշտ են կողմնորոշվում համացանցում, քան` իրենց ուսուցիչները: Ուսուցիչները պետք է օգտվեն  ուսուցման բոլոր հնարավորություններից` սովորողներին  ՏՀՏ  բոլոր ոլորտներում պատշաճ կերպով ուղղորդելու համար:

·  Տեխնիկական աջակցության հարցեր. Ձեր դպրոցն ապահովու՞մ է անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը, որպեսզի ծրագրերը և նախագծերը չարգելափակվեն:

·     Բուֆերացված միջավայր. Ստեղծագործական միտքը թույլ է տալիս ձեր զգացմունքներն արտահայտել որպես անհատ: Չնայած հարկավոր է առավելագույնս սահմանափակել ճնշումները սովորողի ստեղծագործական գործունեության հանդեպ կարևոր է վերահսկողության տակ պահել արդյունքը, հատկապես եթե ուղեղային գրոհը տեղի է ունենում «խմբակային միջավայրում», օրինակ` զրուցարանում: Ուսուցչի,  կամ որևէ այլ հեղինակավոր անձի ներկայությունը պարտադիր է  աշխատանքը կառուցողական ուղով վերահսկելու համար:

Գաղտնիություն. Web 2.0-ը զգալիորեն հեշտացրել է նկարների կամ պատկերների վերբեռնումը համացանցում: Սովորողները պետք է տեղյակ լինեն, որ մեկ նկարը կարող է  հաղորդել չափազանց շատ տեղեկություն` վտանգի տակ դնելով ինչպես իրենց այնպես էլ ուրիշների անձնական տվյալները:

 

Ստեղծագործական գործունեության խրախուսումը դասարանում

 

· Հարցախույզը <http://webquest.sdsu.edu/materials> հետաքննական մոտեցում է` համացանցը դասագործընթացում կիրառելու համար:  Հարցախույզի լրացուցիչ պաշարներ կարելի է գտնել կանադական SESD ուսուցողական ռեսուրսների կայքից (http://www.educationatlas.com/teacher-resources.html).

· Սովորողները կարող են մարտահրավեր նետել իրենց ստեղծագործական կարողություններին` կառուցելով սեփական վեբ կայքեր: Այն զանազան եղանակներով խթանում է ստեղծագործական մտքի աշխատանքը` պահանջելով նորամուծություններ կայքի գրաֆիկայում և բովանդակության մեջ:

· Սովորողները կարող են համագործակցել գրավոր խոսքի հմտությունները զարգացնող ծրագրերում` ստեղծելով առցանց գրքեր և գրելով առցանց պատմվածքներ:

· <http://hotpot.uvic.ca/> կայքում տեղադրված Hot Potatoes (Տաք կորտոֆիլ) ծրագիրը անվճար է և կարող է օգտագործվել` սարդոստայնում ինտերակտիվ թեստեր և այլ նախագծեր ստեղծելու համար:

· Սովորողները կարող են գրել բազմատեսակ վերջաբաններով առցանց պատմվածքներ` օգտագործելով, օրինակ, Quia –ի կայքում (<http://www.quia.com/>) առաջարկվող ծրագրաշարերը:

· Օգտագործելով <http://www.activeworlds.com/> կայքում տեղադրված  Active Worlds  ծրագիրը  աշակերտներն ու ուսանողները կարող են ստեղծել իրեց սեփական եռաչափ ուսուցման միջավայրը: Նրանք կարող են հորինել իրենց իդեալական բնապատկերը կամ վիրտուալ ճամբարը, ինչպես նաև տարբեր թեմաներով նախագծեր իրականցնելիս` համագործակցել նաև այլ սովորողների հետ:

 

Լավագույն փորձը

· Համացանցը կարող է օգտագործվել որպես տարբեր թեմաներով սկզբնական տեղեկատվության հիմնական հետազոտական գործիք: Ձեռք բերած գիտելիքները սովորողները կարող են կիրառել այնպիսի առաջադրանք կատարելիս, որը կխթանի նրանց ստեղծագործական միտքը: Տեխնոլոգիաները սովորողներին հնարավորություն և ազատություն են տալիս ավելի բարձր կարգի մտածողության ձևավորման համար:

· Համացանցը և այլ ժամանակակից տեխնոլոգիաները արդյունավետ հաղորդակցության և բազմածավալ համագործակցության հնարավորություն են տալիս տարբեր երկրներ և մշակույթներ ներկայացնող սովորողների միջև: Վերջիններս առավել քան երբևէ կարող են հասակակիցների լայն շրջանակի հետ ուղեղային գրոհներ սկսել ստեղծագործական լուծումների շուրջ:

· Ուսուցիչնրերը գտել են, որ եթե տեխնոլոգիաները դասագործընթացում օգտագործվեն այնպես, որ նպաստեն գործնական աշխատանքների կատարմանը, դա աշակերտներին կտա խնդիրներ լուծելու և նորարական մոտեցումներ կիրառելու հնարավորություն:

· Մտապահե՛ք ուսուցման նպատակները Դրանց հասնելու համար հարկավոր է ավելի շատ կենտրոնանալ այն գործընթացի վրա, որը կհանգեցնի սպասվող արդյունքին, քան թե, ինքնին արդյունքի վրա:

· Իրենց ստեղծագործական գործունեության արդյունքները առցանց հրապարակելիս, սովորողները պետք է հարգեն հեղինակային իրավունքը (http://en.wikipedia.org/wiki/Copyright , http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84): Հիշեցրե՛ք նրանց  աղբյուրների մեջբերման մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար

Մի շարք կայքեր կարող են օգտագործվել որպես սկզբնակետ` ստեղծագործական միտքը խթանող և  համագործակցությունը խրախուսող նախագծերում աշակերտներին ներգրավելու համար:

· ThinkQuest ը (<http://www.thinkquest.org/>) միջազգային մրցույթ է, որը խրախուսում է աշակերտներին և ուսուցիչներին ստեղծել ուսուցողական թեմաներով կայքեր:

· Global Schoolhouse Cyberfair ը (<http://www.globalschoolnet.org/GSH/>) առցանց հանդիպումների վայր է, որտեղ ծնողները, աշակերտները և մանկավարժները կարող են համագործակցնել և հաղորդակցվել, ինչպես նաև մշակել, հրապարակել և հայտնաբերել ուսուցման աղբյուրներ:

· Future Problem Solvers Program ծրագրի կայքը <http://www.fpsp.org/> ներգրավում է ուսանողներին ստեղծագործական խնդիրների լուծման գորընթացում` խրախուսելով քննադատական և ստեղծագործական մտածողության հմտություններ:

· Mr Coulter’s Internet tendency: to infinity and beyond (Պրն. Քոլթերի համացանցային հակումները. դեպի անսահմանություն և նրանից այն կողմ՝ <http://www.newhorizons.org/strategies/literacy/coulter.htm>): Տարրական դպրոցի փորձառու ուսուցիչը օգտագործում է առցանց հրապարակումներ` պատանի գրողներին ոգևորելու համար:

·  Սիրողական գրականությունը առցանց համակարգում. գրավոր խոսքը և գրագիտությունը զարգացնելու համար ի՞նչ կարող են տալ տեխնոլոգիան և փոփ մշակույթը: Այս մասին տեղեկություններ կարելի է գտնել http://www.newhorizons.org/strategies/literacy/black.htm կայքում: Վիսկոնսինի համալսարանի դոկտորը կիբերտարածության մեջ հետազոտում է այլընտրանքային գրական աշխարհը, որը հաճախ հանդիսանում է դասարանից դուրս ստեղծագործելու գայթակղիչ ուղի:

· Gateway to educational materials (մուտք դեպի ուսուցողական նյութերի աշխարհ)՝ ապահովում է մանկավարժների արագ և հեշտ հասանելիությունը ուսուցողական նյութերին: Որոնե՛ք ստեղծագործական աշխատանքներ ձեր դասապլանների և դասարանում քննարկվելիք գաղափարների համար (<http://www.thegateway.org/>):

· Հարցախույզ. Ընթերցելու և ուսուցման համար նախատեսված նյութեր՝ <http://webquest.sdsu.edu/materials.htm>:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  12

ԽԱՂԵՐ

Ներածություն

 

Ըստ saftonline 2003թ.  անցկացված հարցման <http://www.saftonline.org/>  համացանցից օգտվող երեխաների կեսից ավելին առցանց խաղեր են խաղում. 70% Միացյալ Թագավորությունում և 90% Սկանդինավյան երկրներում: Այս ցուցանիշները հաստատվում են նաև  2005թ. Nielsen-ի կողմից անցկացված Սպառողների ուսումնասիրությամբ, որը նույնպես նշում է, որ հարցումներում մասնակցած խաղացողների  39%  ներկայումս խաղում են  օգտագործելով իրենց բջջային հեռախոսները, մասնավորապես կանայք (կանանց 44%  ասում է, որ խաղում են) և ավելի երիտասարդ խմբեր (14-ից 17 տարեկանների 51% ասում է, որ խաղում են իրենց բջջային հոռախոսով և 18-ից 24 տարեկանների 45%). Միացյալ Թագավորությունը և Իսպանիան  առաջադիմում են այս առումով:

Գոյություն ունեն բազմատեսակ և բազմաժանր խաղեր, ինչպիսիք են, օրինակ՝ արքադային, դերային, ռազմավարական և մարզական խաղերը: Կարելի է խաղալ մենակ, փոքր, նեղ խմբերով, կամ էլ  հազարավոր անծանոթ մարդկանց հետ:

Վերջին տարիներին խիստ մեծացել են ներդրումները խաղերի մշակման ոլորտում:   2005թ. մեկ խաղ մշակելու միջին արժեքը կազմում էր մոտ 5-7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ որոշ դեպքերում խաղի մշակումը կարող էր հասնել մինչև 20 միլիոն դոլարի: Մյուս կողմից, ըստ DFC Intelligence  <http://www.dfcint.com/ կանխատեսումների, 2010թ-ին տեսախաղերի համաշխարհային վաճառքի ծավալները կհասնեն 26 միլիարդ դոլարի: Ըստ PWC LLP  «Համաշխարհային զվարճալիքներ և մեդիա` 2007-2011» զեկույցի,   նախատեսվում է, որ 2006թ.-ին 32 միլիարդ դոլար կազմող տեսախաղերի համաշխարհային շուկան կհասնի 49 միլիարդ դոլարի 2011թ.-ին, ունենալով տարեկան  9.1 տոկոսի աճ:

Այս ցուցանիշները վկայում են, որ առցանց խաղերը իրականում խոշոր բիզնես են` բազմատեսակ խաղերից   յուրաքանչյուր օր համացանցի և բջջային հեռախոսների օգնությամբ օգտվում են միլիոնավոր մարդիկ:

Անհատական զարգացում և կրթական նշանակություն

 

·    Խաղերը  ժամանցի կամ զվարճանքի համար չեն միայն. դա համագործակցության վրա հիմնված գործունեության ձև է, որին հաճույքով են մասնակցում, թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:

Խաղերը խթանում են ստեղծարարությունն ու փոխգործակցությունը և կարևոր դեր են կատարում մարդկանց մտավոր և սոցիալական զարգացման գործում:

·   Խաղն այն եզակի ոլորտներից է,  որտեղ մեծահասակներն ու երեխաները կարող են մտքեր փոխանակել հավասարը հավասարի պես  (տարբեր սերունդների միջև շփումներ):

.    Երեխաներ ավելի լավ են սկսում հասկանալ ինչ է ժողովրդավարությունը, երբ խաղում են զանազան սոցիալական գործընթացներ մոդելավորող խաղեր: Այդ խաղային միջավայրերը սահմանափակված են լինում որոշակի կանոններով և պարամետրերով:

·   Խաղերը շատ հաճախ պարունակում են սեփականության հանրային օգտագործման և այլ մարդկանց իրավունքներն ու սեփականությունը հարգելու տարրեր: Խաղացողները երբեմն հնարավորություն են ունենում շփվելու այլ մշակույթի կրողների հետ և ձեռք են բերում միջմշակութային փոխգործակցության փորձ:

.   Երեխաները կարող են փորձարկել և զարգացնել իրենց սոցիալական հմտությունները` վերահսկելով իրավիճակները և չվախենալով պատժվելուց, երբ սխալվում են:

·   Խաղի ժամանակ սահմանված կանոններին ենթարկվելը և հրահանգներին հետևելը, զարգացնում են երեխաների կարգապահութունը, անկախությունը և ինքնուրույնությունը:

·  Գլուխկոտրուկները, սեղանի ու արկածային խաղերը զարգացնում են երեխաների ռազմավարական մտածելակերպը և խնդիրների լուծման հմտությունները:

·  Այլ խաղեր կարող են օգտագործվել  փոքր տարիքի երեխաների հենաշարժիչ համակարգի  կառավարման և տարածական կողմնորոշման զարգացման համար: Դրանք կարող են օգտագործվել հաշմանդամ  երեխաների բուժման համար:

.   Առցանց խաղերը  օգտակար են նորեկներին տեխնոլոգիաների հետ ծանոթացնելու համար և հիմնականում խթանում են ՏՀՏ-ի հանդեպ հետաքրքրությունը   (http://en.wikipedia.org/wiki/Information_technology , http://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%87_%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80):

·  Խաղերը կարող են ինտեգրվել  բոլոր առարկայական ծրագրերում, սկսած մաթեմատիկայից, վերջացրած հասարակագիտությամբ և լեզուներով:

 

Հնարավոր վտանգներ

 

·  Համակարգչային որոշ խաղերի ագրեսիվ բնույթը կապվում է երիտասարդների ագրեսիվ վարքագծի հետ: Սակայն, ըստ 2002 թ. հրապարակված  Դանիական Մեդիա Խորհուրդի  զեկույցի, որոշ խաղերի՝ բռնություն պարունակող տարրերի ազդեցությունն ավելի մեծ չէ, քան հեռուստատեսությամբ կամ ֆիլմերում ցուցադրվող բռնության ազդեցությունը. <http://resources.eun.org/insafe/datorspel_Playing_with.pdf>:

Համակարգչային խաղերից կախվածություն ձեռք բերած երիտասարդների համամասնության որոշման ուսումնասիրությունները տարատեսակ արդյունքներ են տալիս: Դա պատահական չէ, քանի որ  առայժմ չկա համաձայնություն այն օբյեկտիվ եղանակի շուրջ, որով կորոշվի, թե որ պահից սկսած պետք է խաղալը դիտարկվի  որպես կախվածություն:  Այնուամենայնիվ,  կա ընդհանուր համաձայնություն, որ կախվածությունը խաղացողների փոքրամասնության խնդիր է:  Այս խնդիրը բավականին քննարկվեց  և լուսաբանվեց լրատվամիջոցներում, երբ 2005թ. օգոստոսին կորեացի մի երիտասարդ մահացավ 50 ժամ անընդհատ համակարգչային խաղեր խաղալու պատճառով:

·  Որոշ խաղերի հանդեպ մեղադրանքներ են հնչում, որ դրանք խթանում են ռասայական և սեռային կարծրատիպերի ստեղծումն ու տարածումը մարդկանց մոտ:

.   Որոշ առցանց խաղեր հնարավորություն են տալիս կապվելու և հաղորդակցվելու անծանոթ մարդկանց հետ:

Լավագույն փորձը

 

Համակարգչային խաղերի ռեյտինգավորման և պիտակավորման համակարգերը պահանջում են խաղեր արտադրողներից դրսևորել պատասխանատվություն և  սահմանումներ տալ և նկարագրել իրենց արտադրանքը:

Սա օգնում է սպառողներին գնահատելու խաղերի բովանդակությունը, տարիքային համապատասխանությունը և ավելի ճիշտ կողմնորոշվել  խաղային շուկայում: Միակ Համաեվրոպական PEGI դասակարգման համակարգը սահմանել է չափանիշներ՝ խաղերի բովանդակության տարիքային համապատասխանության համար: http://www.pegi.info/ կայքում կարելի է գտնել ավելի քան 8000 խաղերի ռեյտինգավորման արդյունքներ:

·    Հետևեք որքան ժամանակ է ծախսում երեխան համակարգչային խաղեր խաղալու վրա:  Ձեռնարկեք քայլեր, եթե խաղալու պատճառով երեխաները կամ պատանիները խուսափում են այլ զբաղմունքներից,  օրինակ,  բաց ե&#