ՄԻԵԴ ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թիվ 11 արձանագրությամբ փոփոխված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այն կազմված է անդամ պետությունների թվին հավասար դատավորներից (այժմ` քառասունյոթ): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթացը մրցակցային է և դռնբաց: Գործերի փաստարկների հիման վրա անցկացվող լսումները բաց են հասարակության համար, եթե այլապես չի որոշել Մեծ պալատը` հաշվի առնելով բացառիկ պայմանները: Հուշամատյանները և այլ փաստաթղթեր, որոնք կողմերը տրամադրվում են Դատարանի գրանցամատյանին, հիմնականում մատչելի են հասարակությանը։ Անհատ դիմողները կարող են իրենց դիմումներն անձնապես հանձնել, սակայն լսումների կամ դիմումի ընդունելիության պարագային խորհուրդ է տրվում և, նույնիսկ անհրաժեշտ է, իրավաբանական ներկայացուցչություն: Եվրոպայի խորհուրդը նախատեսել է անվճար իրավաբանական աջակցության հնարավորություն այն դիմողների համար, որոնք չունեն բավարար միջոցներ: Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են հանձնվել անդամ երկրների պաշտոնական լեզուներից որևէ մեկով: Դիմումի ընդունելիության պարագային պետք է կիրառվի Դատարանի պաշտոնական լեզուներից որևէ մեկը: Սակայն Պալատի/Մեծ պալատի նախագահը կարող է որոշում կայացնել տվյալ գործի քննարկումը շարունակել դիմումի ներկայացման լեզվով: Կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտման զոհ հանդիսացող յուրաքանչյուր պետություն կամ անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես Ստրասբուրգի դատարան: Այն պետք է վկայակոչի Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում ԵԽ անդամ պետության կողմից։

Ընտրությունը

Դատավորներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 6-ամյա ժամկետով: Լիակազմ Դատարանն ընտրում է իր Նախագահին, երկու տեղակալներին և երկու ստորաբաժանումների Նախագահներին՝ եռամյա ժամկետով:

Կազմակերպումը

Համաձայն դատարանի կանոնների, այն բաժանվում է չորս ստորաբաժանումների, որոնց երեք տարով ամրագրված միացությունն ունի աշխարհագրական և սեռային հավասարակշռվածություն և հաշվի է առնում անդամ պետությունների տարբեր իրավական համակարգերը: Ստորաբաժանումները ղեկավարում են ստորաբաժանումների նախագահները, որոնցից երկուսը նաև դատարանի Նախագահի տեղակալներն են։ Ստորաբաժանումների նախագահներին օգնում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոխարինում են, ստորաբաժանումների Նախագահների տեղակալները, որոնց ընտրում են ստորաբաժանումները։

Յուրաքանչյուր ստորաբաժանում հիմնում է երեք դատավորներից կազմված Հանձնաժողովներ՝ մեկամյա ժամկետով: Յուրաքանչյուր ստորաբաժանման ներքո ստեղծվում է յոթ անդամներից կազմված Պալատ, հերթագայության հիմունքով, ըստ որի ստորաբաժանման Նախագահը և Դատավորն ընտրվում են յուրաքանչյուր գործին առնչվող պետության համապատասխան: Ընդ որում դատավորը ստորաբաժանման անդամ չէ, նա մասնակցում է որպես Պալատի ex oficio անդամ: Դատարանի Մեծ պալատը կազմված է 17 դատավորներից. նրա մեջ ընդգրկվում են Նախագահը, Նախագահի տեղակալները և ստորաբաժանումների Նախագահները` որպես ex oficio անդամներ:

Արժանահիշատակ ամսաթվեր Արժանահիշատակ ամսաթվեր

Արժանահիշատակ ամսաթվեր

5-ը մայիսի, 1949թ.
` Եվրոպայի խորհրդի ստեղծումը

4-ը նոյեմբերի, 1950թ.` Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի ընդունում

3-ը սեպտեմբերի, 1953թ.` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը

21-ը հունվարի, 1959թ.` դատարանի առաջին անդամների ընտրությունը Խորհրդատվական ժողովի կողմից

23-28-ը փետրվարի, 1959թ.` դատարանի առաջին նիստը

18-ը սեպտեմբերի, 1959թ.` դատարանի կանոնների ընդունումը

14-ը նոյեմբերի, 1960թ.`  դատարանը կայացնում է իր առաջին դատավճիռը` Lawless-ն ընդդեմ Իռլանդիայի

1-ը նոյեմբերի, 1998թ.` ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի Թիվ 11 արձանագրությունը` հիմնելով "նոր դատարանը"

18-ը սեպտեմբերի, 2008թ.` դատարանը կայացնում է իր 10,000-րդ դատավճիռը

1-ը հունիսի, 2010թ.` ուժի մեջ է մտնում Թիվ 14 արձանագրությունը, որի նպատակն է երաշխավորել դատարանի երկարատև արդյունավետությունը

Ինչպես է աշխատում Դատարանը

Կոնվենցիայում ամրագրված Հոդված 25-ի համաձայն` դատարանն ունի քարտուղարություն, որի գործառույթներն ու կազմակերպման ձևը սահմանվում են Դատարանի կանոններով:

Քարտուղարությունը դատարանին իր դատական գործառույթներն իրականացնելիս տրամադրում է իրավաբանական և վարչական աջակցություն: Քարտուղարության կազմում են իրավաբաններ, վարչական և տեխնիկական հարցերով անձնակազմ, թարգմանիչներ: Ներկայումս քարտուղարության անձնակազմը կազմում է 640 մարդ, որոնցից 270-ը իրավաբաններ են և 370-ը աջակցող անձնակազմի անդամներ են: (տես Կազմակերպության կառուցվածքը): Քարտուղարության անձնակազմի անդամները հանդիսանում են Եվրոպայի խորհրդի` դատարանի մայր կազմակերպության աշխատակիցներ և պետք է հետևեն ԵԽ Անձնակազմի կանոններին: Քարտուղարության անձնակազմի մոտավորապես 50 տոկոսը անսահմանափակ տևողության աշխատանքային պայմանագրեր ունեն և կարող են շարունակել իրենց աշխատանքային կարիերան քարտուղարությունում կամ ԵԽ այլ կառույցներում: Նրանց ընտրությունը մրցակցային և դռնբաց է: Քարտուղարության անձնակազմի բոլոր անդամները պետք է խստորեն հետևեն անկախության և անաչառության կանոններին: մանրամասն

Կազմակերպության կառուցվածքը
 
Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Դատավճիռները

Պալատները որոշումները կայացնում են ձայների մեծամասնությամբ: Գործի քննարկմանը մասնակցած յուրաքանչյուր դատավոր լիազորված է դատավճռին կցելու որևէ առանձին կարծիք՝ համընկնող կամ տարակարծիք, կամ տարակարծության բաց հայտարարություն:

Դատարանի բոլոր վերջնական վճիռները պարտադիր են գործին առնչվող դատակիր Պետությունների համար: Դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։ Նախարարների կոմիտեն որոշում է, թե արդյոք Պետությունները, որոնց իրավասության ներքո հայտնաբերվել են Կոնվենցիայի խախտումներ, ձեռնարկել են բավարար մեղմացնող միջոցներ՝ կատարելու Դատարանի կայացրած հատուկ կամ ընդհանուր վճիռները։

Խորհրդատվական կարծիքներ

Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է տալ խորհրդատվական կարծիքներ իրավական հարցերում՝ կապված Կոնվենցիայի և Արձանագրությունների մեկնաբանությունների հետ: Խորհրդատվական կարծիքի համար դիմելու Նախարարների կոմիտեի որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ:

Խորհրդատվական կարծիքները տրվում են Մեծ պալատի կողմից և ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր դատավոր կարող է խորհրդատվական կարծիքին կցել առանձին կարծիք կամ տարակարծության բաց հայտարարություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռների կատարումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռների կատարումը
Կոնվենցիան պատկանում է քեզ Կոնվենցիան պատկանում է քեզ