Les symboles du Conseil de l'Europe

Եվրոպայի խորհրդի խորհրդանիշերը

Եվրոպական դրոշը և եվրոպական օրհներգը Եվրոպայի խորհրդի կողմից ընտրվել և ընդունվել են նախքան նաև Եվրոպական միության խորհրդանիշեր դառնալը: Այժմ դրանք ընդհանուր եվրոպական ինքնության խորհրդանիշերն են:

 

You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Եվրոպական օրհներգը

Եվրոպայի խորհուրդը պրոֆեսիոնալների և լայն հասարակության համար մատչելի է դարձրել Եվրոպական օրհներգի տարբեր մեկնաբանությունների ձայնագրությունները: Այդ ձայնագրությունները ֆրանսիացի կոմպոզիտոր Քրիստոֆ Գիյարի՝ «Rapsodie sur l’Hymne Européen» ռափսոդիայից հատվածներ են: Դրանք Եվրոպայի խորհրդի կողմից լիազորվել են օգտագործվել վավերագրական ֆիլմերում, լրատվական և այլ ծրագրերում, որոնք լուսաբանում են Եվրոպայի խորհրդի գործունեությունը:

Այս կայքում դուք կգտնեք ղողանջներ, տարբեր տևողության հատվածներ, ինչպես նաև Եվրոպական օրհներգը և Ռափսոդիայի լիամետրաժ տարբերակը, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Ռոլանդ Կլուտտիգի ղեկավարությամբ:

«Rapsodie sur l’Hymne Européen» ստեղծագործությունը պաշտպանված գործ է: Այն պաշտպանվում է հեղինակային իրավունքով, քանի որ այն գրանցված է «Sacem»-ում (Ֆրանսիա): Դրա հեղինակը Քրիստոֆ Գիյարն է:

Ստորև դուք կարող եք գտնել Եվրոպական օրհներգի դասական տարբերակները՝ կատարված դաշնամուրի և երգեհոնի վրա:


Լսեք նվագախմբի կողմից կատարվող օրհներգը




Դաշնամուրային տարբերակը




Երգեհոնային տարբերակը



 

Եվրոպական օրհներգի այլ կատարումները լսելու համար, խնդրում ենք սեղմել այս հղումը


Հեղինակային իրավունք
Եվրոպայի խորհուրդը Եվրոպական օրհներգի տարբեր մեկնաբանությունների և տարբերակների ձայնագրությունները մատչելի է դարձրել ռադիոյի, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների ու լայն հասարակության համար: Այդ ծառայությունն անվճար է, բայց քանի որ այս տարբեր գործերը պաշտպանված են, ապա դրանց օգտագործումը և/կամ հանրային հեռարձակումը ենթակա է կատարողական իրավունքների վճարմանը «Sacem» կազմակերպությանը (Ֆրանսիա): Բոլոր հարցերով խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով. Alun.Drake@coe.int