Who we are


Ով ենք մենք


Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների հարցերով մայրցամաքի առաջատար կազմակերպությունն է։ Այն ունի 47 անդամ պետություն, որից 28 Եվրոպական Միության անդամ են։ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պաշտպանելուն կոչված պայմանագիր է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերահսկում է անդամ պետությունների կողմից կոնվենցիայի իրականացումը։ Անհատները կարող են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացնել Ստրասբուրգի դատարան, երբ տվյալ անդամ պետությունում բողոքարկելու բոլոր հնարավորությունները սպառվել են։ Եվրոպական Միությունը պատրաստվում է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ այդպիսով ստեղծելով ընդհանուր եվրոպական իրավական տարածք ավելի քան 820 միլիոն քաղաքացիների համար։

Կենտրոնակայանը և գրասենյակները
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանը Ստրասբուրգում է, Ֆրանսիա։ Կազմակերպությունում աշխատում են 2 200 մարդ։ Այն արտաքին և կապի գրասենյակներ ունի այլ միջազգային կազմակերպություններում։ Ստրասբուրգի և Բուդապեշտի Երիտասարդական կենտրոնները երիտասարդների համար առաջարկում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով վերապատրաստման դասընթացներ։

 

Մեր կորպորատիվ ֆիլմը

Այս կարճամետրաժ եւ առանց մեկնաբանությունների ֆիլմը ներկայացնում է մի աշխույժ ակնարկ Եվրոպայի խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում Կազմակերպության կատարած աշխատանքի և Եվրոպայի բնակչության առօրյա կյանքի միջև եղած կապն է: