Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Միջմշակութային երկխոսություն

Մեզ շրջապատող մշակութային միջավայրը գնալով ավելի բազմազան է դառնում, ինչն առաջ է բերում սոցիալական և քաղաքական նոր մարտահրավերներ: Դա հաճախ ծնում է անհանդուրժողականություն, կարծրատիպային մոտեցումներ, ռասիզմ, այլատյացություն, խտրականություն և բռնություն:

Միջմշակութային երկխոսությունը կարևոր դեր է կատարում կանխարգելելու համար ազգային, կրոնական, լեզվական և մշակութային բաժանումները և հնարավորություն է տալիս մեզ իրար հետ վարվել կառուցողական և ժողովրդավարական կերպով: Այն ծառայում է որպես գործիք հաղթահարելու համար անհանդուրժողականությունը և նպաստում մեր արժեքների և մտածելակերպի փոխըմբռնմանը:

Եվրոպայի խորհրդի համար առաջնահերթ խնդիր է աջակցել միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը՝ ապահովելու համար մշակույթների միջև ավելի լավ փոխըմբռնում, սոցիալական համախմբվածություն և կայունություն: 2008թ. մայիսին լույս է տեսել «Միջմշակութային երկխոսության հարցերով Սպիտակ գիրքը», ինչը քաղաքական ղեկավարներին և քաղաքացիական հասարակությանը տրամադրում է հայեցակարգային շրջանակ և ուղեցույց՝ նպաստելու համար միջմշակութային երկխոսությանը:

2010թ. ստեղծվեց Նշանավոր անձանց խումբը, Յոշկա Ֆիշերի ղեկավարությամբ՝ կազմված 9 հարգանք վայելող անձանցից, ովքեր հատուկ գիտելիքներ և որոշակի հետաքրքրություն են ցուցաբերել այս նյութի նկատմամբ՝ նախապատրաստելու համար մի զեկույց «Միասին ապրել 21-րդ դարի Եվրոպայում» համաեվրոպական ծրագրի շրջանակում, որը պատրաստ կլինի 2011թ. մայիսին:


Լրացուցիչ տեղեկություններ
«Նշանավոր անձանցխումբ» ֆայլը