Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Սահմանափակ հնարավորություններով անձինք

Եվրոպայում բնակվում է շուրջ 80 միլիոն հաշմանդամ: Եվրոպայի խորհրդի որոշ անդամ պետություններում որոշակի իրավունքների և ազատությունների իրականացման ժամանակ նրանք նախկինի պես շարունակում են հանդիպել դժվարությունների, օրինակ, աշխատանքի տեղավորվելու հարցում, կրթություն ստանալու կամ քաղաքական կյանքին մասնակցելու ժամանակ:

Հաշմանդամների նկատմամբ տարվող քաղաքականությունը հաճախ նախատեսում է միայն այնպիսի միջոցառումներ, որոնք կապված են մասնագիտացված հաստատություններում խնամքի կազմակերպման, վերականգնողական բժշկության և սոցիալական նպաստների հետ: Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց մարդու իրավունքների ապահովմանը և սոցիալական ինտեգրմանը:

2006թ. Եվրոպայի խորհուրդն ընդունեց Հաշմանդամների իրավունքների պաշտպանության գործողությունների պլան, որտեղ նախատեսվում են խրախուսիչ միջոցառումներ քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում հաշմանդամների մասնակցության համար, ինչպես նաև կրթական, տեղեկատվական և կապի, աշխատանքի տեղավորվելու, ճարտարապետական օբյեկտների մատչելիության և տրանսպորտի բնագավառներում:

Սահմանափակ հնարավորություններով անձանց համար սոցիալական ինտեգրման հսկայական հնարավորություններ է ընձեռում համացանցը (առցանց աշխատանք, էլեկտրոնային ժողովրդավարություն, գիտելիքների և տեղեկատվության մատչելիություն): Եվրոպայի խորհուրդն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մատչելիության և կառուցվածքային հարմարավետության հարցերին այն մտայնությամբ, որպեսզի այս նոր տեխնոլոգիաները օգնեն ապահովելու հավասար հնարավորություններ հասարակական կյանքում հաշմանդամների լիարժեք և ակտիվ մասնակցության համար և չդառնան սոցիալական օտարացման լրացուցիչ գործոն:

Փոդքասթ (Podcast)


Լրացուցիչ տեղեկություններ