Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Խոշտանգումներ

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) միակ համաեվրոպական կառույցն է, որը լիազորված է ցանկացած պահի ստուգումներ անցկացնել Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության ազատազրկման վայրերում (ներառյալ բանտերը, ոստիկանական բաժանմունքները, հոգեբուժական հաստատությունները և ներգաղթողների պահման վայրերը): Այս ստուգումների արդյունքում Կոմիտեն պատրաստում և համապատասխան կառավարության ուշադրությանն է ներկայացնում զեկույցներ, որտեղ տրվում են հանձնարարականներ դրությունը բարելավելու համար:

2009թ. նոյեմբերին, տարբեր մասնագիտությունների փորձագետներից կազմված ԽԿԿ-ն նշեց իր 20-ամյա տարեդարձը: 1989թ. իր ստեղծման պահից ի վեր ԽԿԿ-ն իրականացրել է ավելի քան 300 ստուգում և հրապարակել ավելի քան 250 զեկույց դրանց վերաբերյալ:

Խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը այսօր էլ շարունակում են լինել լուրջ հիմնախնդիր Եվրոպայում և չեն սահմանափակվում որևէ մի երկրով կամ տարածաշրջանով: ԽԿԿ-ն բազմաթիվ մանրամասն հանձնարարականներ է մշակել կալանավորված անձանց պայմանների բարելավման համար, որոնցից շատերն արդեն իսկ իրականացվել են կառավարությունների կողմից:

Փոդքասթ (Podcast)


Լրացուցիչ տեղեկություններ