Les symboles du Conseil de l'Europe

Եվրոպայի խորհրդի խորհրդանիշերը

Եվրոպական դրոշը և եվրոպական օրհներգը Եվրոպայի խորհրդի կողմից ընտրվել և ընդունվել են նախքան նաև Եվրոպական միության խորհրդանիշեր դառնալը: Այժմ դրանք ընդհանուր եվրոպական ինքնության խորհրդանիշերն են:

 

Պատկերանիշը

Ի տարբերություն դրոշի և օրհներգի, որոնք դարձել են եվրոպական միասնական խորհրդանիշեր, պատկերանիշը Եվրոպայի խորհրդի սեփական տարբերակիչ նշանն է: Կազմակերպությունն ընդունեց այս պատկերանիշը 1999թ. մայիսին՝ իր ստեղծման 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Պատկերանիշի օգտագործման համար անհրաժեշտ է ունենալ թույլտվություն:






Գործնական ուղեցույց - Եվրոպայի խորհրդի տեսողական նույնականացումը և համատեղ ծրագրերը - Պատկերանիշի գործածությունը
Պաշտոնական պատկերանիշի գործածությունը նկարագրված է ստորև բերված փաստաթղթում, որը մի քաղվածք է Կազմակերպության տեսողական նույնականացման ձեռնարկից:


Բարձր լուծաչափի պատկերանիշ
Կազմակերպության պատկերանիշի բազմազան տարբերակներ մատչելի են բարձր լուծաչափով ներբեռնման համար, ներառյալ վեկտորական տարբերակը:

    



Պատկերանիշի համակցությունը այլ տեսողական նույնականացումների հետ

 

Հեղինակային իրավունք
Եվրոպայի խորհրդի պատկերանիշի օգտագործումը ենթակա է թույլտվության, ինչը չի տրվի, եթե նման օգտագործումը հակասի Եվրոպայի խորհրդի արժեքներին և սկզբունքներին, եթե պատկերանիշն օգտագործվի կոմերցիոն նպատակներով կամ եթե այն օգտագործվի որևէ ընկերության պատկերանիշի, անվան կամ ապրանքանիշի հետ համատեղ: Յուրաքանչյուր դեպք պետք է քննարկվի առանձին, որպեսզի համոզվեն, թե արդյոք պահպանվում են վերոհիշյալ պայմանները: Թույլտվությունը որևէ բացառիկության իրավունք չի տրամադրում:
Դիմումները պետք է ուղարկել հետևյալ հասցեով. Council of Europe, Directorate of Communication, Palais de l’Europe, F - 67075 Strasbourg cedex (France), publishing@coe.int


Վիկտորինա պատկերանիշի և տեսողական նույնականացման վերաբերյալ - ստուգեք ձեր գիտելիքները