Les symboles du Conseil de l'Europe

Եվրոպայի խորհրդի խորհրդանիշերը

Եվրոպական դրոշը և եվրոպական օրհներգը Եվրոպայի խորհրդի կողմից ընտրվել և ընդունվել են նախքան նաև Եվրոպական միության խորհրդանիշեր դառնալը: Այժմ դրանք ընդհանուր եվրոպական ինքնության խորհրդանիշերն են:

 

You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Եվրոպական դրոշը

quote 1«Կապույտ երկնքի ֆոնի վրա աստղերը շրջան են կազմում՝ խորհրդանշելով միություն: Աստղերի թիվն անփոփոխ է, 12 թիվը կատարելության և ավարտվածության խորհրդանիշն է և հիշեցնում է առաքյալներին, Հակոբի որդիներին, Հերկուլեսի սխրանքները, տարվա ամիսները և այլն»:quote 2

1949թ. իր հիմնադրման պահից սկսած Եվրոպայի խորհուրդը գիտակցում էր Եվրոպային մի խորհրդանիշ տալու անհրաժեշտությունը, որի միջոցով հնարավոր կլիներ ճանաչել Եվրոպայում բնակվող անձանց ինքնությունը: 1955թ. հոկտեմբերի 25-ին Խորհրդարանական վեհաժողովը միաձայն հաստատեց կապույտ ֆոնի վրա ոսկե աստղերից կազմած շրջանի խորհրդանիշը: 1955թ. դեկտեմբերի 9-ին կազմակերպության Նախարարների կոմիտեն ընդունեց աստղազարդ դրոշը, որը նույն տարվա դեկտեմբերի 13-ին պաշտոնապես սկսեց գործարկվել Փարիզում:

Խորհրդանիշ ողջ Եվրոպայի համար

1983թ. Եվրոպական խորհրդարանն իր հերթին ընդունեց Եվրոպայի խորհրդի կողմից մշակած դրոշը և խորհուրդ տվեց դարձնել այն եվրոպական համայնքների խորհրդանիշը: Եվրոպական խորհուրդն իր հավանությունը տվեց 1985թ. հունիսին: Եվրոպական միության հաստատությունները սկսեցին կիրառել այդ դրոշը 1986 թվականին:

Այդ պահից սկսած եվրոպական դրոշը դարձել է բոլոր եվրոպացիներին միավորող ընդհանուր քաղաքական նախագծի հոմանիշը՝ գերակայելով նրանց միջև առկա տարբերությունները:

Հեղինակային իրավունք
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ («օգտվողը») կարող է օգտագործել եվրոպական խորհրդանիշը կամ դրա տարրերից որևիցե մեկը՝ պահպանելով հետևյալ պայմանները:
Օգտագործման պայմանները
Թույլատրվում է օգտագործել եվրոպական խորհրդանիշը և/կամ դրա տարրերից որևիցե մեկը, անկախ այն բանից, թե այն կրում է շահույթ չհետապնդող կամ կոմերցիոն բնույթ, բացառությամբ.
(ա) դրա օգտագործումը այնպիսի սխալ տպավորություն կամ ենթադրություն է ստեղծում, թե ինչ-որ կապ կա դրա օգտագործողի և Եվրոպական միության կամ Եվրոպայի խորհրդի որևէ հաստատության, մարմնի, գրասենյակի և գործակալության միջև,
(բ) դրա օգտագործումը հանրությանը հանգեցնում է այն սխալ կարծիքին, թե այն օգտագործողը օգտվում է Եվրոպական միության կամ Եվրոպայի խորհրդի որևէ հաստատության, մարմնի, գրասենյակի և գործակալության աջակցությունից, հովանավորությունից, հավանությունից կամ համաձայնությունից,
(գ) դրա օգտագործումը կապված է մի որևէ նպատակի կամ գործունեության հետ, որն անհամատեղելի է Եվրոպական միության կամ Եվրոպայի խորհրդի նպատակների կամ սկզբունքների հետ, կամ որն այլապես կլիներ անօրինական:
Ապրանքանիշը և առնչվող հարցերը
Նախորդ մասի պայմանների համաձայն Եվրոպական խորհրդանիշի օգտագործումը չի նշանակում համաձայնություն տալ գրանցելու այդ խորհրդանիշը կամ դրա որևէ նմանակում որպես ապրանքանիշ կամ ցանկացած այլ մտավոր սեփականության իրավունք:Եվրոպական հանձնաժողովը (embl@ec.europa.eu) Եվրոպական հանձնաժողովը(legal.advice@coe.int) կշարունակեն վերահսկել տրված դիմումները՝ համապատասխան իրավական դրույթների համաձայն եվրոպական խորհրդանիշը կամ դրա որևէ մասը որպես (մասամբ) մտավոր սեփականության իրավունքներ գրանցելու համար: