Nos objectifs


Ինչ ենք անում մենք


Եվրոպայի խորհուրդը խրախուսում է խոսքի և մամուլի, հավաքների ազատությունները, հավասարություն և փոքրամասնությունների պաշտպանություն։ Այն մեկնարկել է արշավներ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են երեխաների պաշտպանությունը, ատելություն սերմանող առցանց խոսքը և գնչուների՝ Եվրոպայի ամենամեծ փոքրամասնության իրավունքները։ Եվրոպայի խորհուրդն աջակցում է անդամ երկրներին պայքարելու կոռուպցիայի և ահաբեկչության դեմ, ինչպես նաև նախաձեռնելու անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումներ։

Սահմանադրական իրավունքի փորձագետների նրա խումբը, որը հայտնի է «Վենետիկի հանձնաժողով» անվամբ, իրավական խորհրդատվություն է տրամադրում երկրներին ամբողջ աշխարհով մեկ։ Եվրոպայի խորհուրդը խրախուսում է մարդու իրավունքները միջազգային կոնվենցիաների միջոցով, ինչպիսիք են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին» և «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիաները։ Այն մշտադիտարկում է անդամ պետությունների առաջընթացն այս ոլորտներում և անկախ, փորձագիտական մոնիտորինգային մարմինների միջոցով առաջարկություններ է ներկայացնում։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները վերացրել են մահապատիժը։

Մոնիթորինգային մարմիններ
• Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ (GRECO)
• Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի եվրոպական կոմիտե (CPT)
• Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբ (GRETA)
• Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով (CEPEJ)
• Փողերի լվացման միջոցների գնահատման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագետների կոմիտե (MONEYVAL)
• Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI)
• Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե (ECSR)
• Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտե
• Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտե