Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Դեղամիջոցների կեղծումը

Դեղամիջոցների կեղծումը վերածվել է կազմակերպված հանցագործության, որին ամեն տարի զոհ են դառնում հարյուր-հազարավոր մարդիկ: Կեղծ բժշկական արտադրանքը կազմում է դեղամիջոցների համաշխարհային շուկայի 10%-ը, իսկ դեղագործական ոլորտին հասցված վնասը տարեկան գնահատվում է շուրջ 500 մլրդ. եվրո:

Հսկայական եկամուտներ բերող այս հանցավոր գործունեությունը կապված չէ մեծ ռիսկերի հետ, գործամոլների մերկացումը մեծ ջանքեր է պահանջում, դրա համար սահմանված պատժաչափերն աննշան են, իսկ միջպետական համագործակցությունը թերի: Առանձնահատուկ անհանգստություն է հարուցում կեղծ դեղամիջոցների վաճառքի ծավալների աճը համացանցի միջոցով, ինչի հետևանքով դրանց միջսահմանային շրջանառությունը կարող է անվերահսկելի չափերի հասնել, ինչը պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար:

Եվրոպայի խորհուրդը մասնակցում է դեղամիջոցների չափորոշիչների հաստատման աշխատանքներին (Եվրոպական դեղաբանական ձեռնարկ), դեղատներին և հիվանդանոցներին առաջարկվող դեղամիջոցների փորձարկման եվրոպական ծրագրին, արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման նորմատիվային բազայի ստեղծմանը և կեղծ դեղամիջոցների դեմ մղվող պայքարին: 2010թ. դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհուրդն ընդունեց «MEDICRIME» կոնվենցիան, որն ազատ է բոլոր ոչ եվրոպական երկրների համար և ուղղված է կեղծ դեղամիջոցների տարածման դեմ, այդ թվում և համացանցի միջոցով, պայքարելու նպատակին:


Լրացուցիչ տեղեկություններ