Nos actions


Մեր գործողությունները


_enYou will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Ընտանեկան բռնություն

Թեև տղամարդիկ և երեխաները երբեմն նույնպես ենթարկվում են ընտանեկան բռնության, բայց դրա զոհերի մեծ մասը կանայք են: Կանանց նկատմամբ բռնությունը գենդերային հողի վրա կատարվող մարդու իրավունքների խախտման ամենալուրջ ձևերից մեկն է: Չնայած օրենսդրության, քաղաքականության և գործելակերպում կատարված դրական զարգացումներին, այն դեռևս շարունակվում է տեղ գտնել Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության մեջ հասարակության բոլոր մակարդակներում:

2006թ. Եվրոպայի խորհրդի կատարած հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ տարբեր երկրներում բոլոր կանանց 1/5-ից 1/4-ը իրենց կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել են ֆիզիկական բռնության, և ավելի քան 1/10-ը տուժել է սեռական բռնությունից: Բացի այդ, ըստ հաշվարկների 16 տարեկանից ավելի տարիք ունեցող բոլոր կանանց 12-15%-ը տուժել է ընտանեկան բռնությունից:

Եվրոպայի խորհուրդը իրականացրել է մի շարք նախաձեռնություններ նպաստելու համար բռնության դեմ կանանց պաշտպանությանը: 2006-2008թթ. ընկած ժամանակահատվածում նրանք քարոզարշավ են անցկացրել՝ Պայքար կանանց նկատմամբ բռնության դեմ թեմայով, ներառելով ընտանեկան բռնությունը, նպատակ ունենալով բարձրացնել այն բանի գիտակցումը, որ կանանց նկատմամբ կատարվող բռնությունը մարդու իրավունքների խախտում է և աջակցելու արդյունավետ միջոցառումների իրականացմանը կանխարգելելու և պայքարելու նման բռնության դեմ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում:

Փոդքասթ (Podcast)


Լրացուցիչ տեղեկություններ
Տեսանյութ