Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Երեխաների սեռական շահագործումը

Զարգացած արևմտյան ժողովրդավարական երկրներում մոտավորապես հինգ երեխաներից կամ երիտասարդ չափահասներից մեկը այս կամ այն ձևով դարձել է սեռական չարաշահման զոհ: Երեխաների սեռական շահագործումը երեխաների դեմ կատարվող բռնության վատագույն ձևերից մեկն է և երկարատև վնասակար հետևանքներ է թողնում երիտասարդ զոհերի վրա:

2007թ. Եվրոպայի խորհուրդն ընդունեց Երեխաներին սեռական շահագործումից և սեռական չարաշահումից պաշտպանելու մասին կոնվենցիան: Սա առաջին իրավական փաստաթուղթն էր, որը երեխաների նկատմամբ տարբեր ձևերի սեռական չարաշահումը սահմանեց որպես քրեական հանցագործություններ, ներառյալ տանը կամ ընտանիքում կատարված նման չարաշահումները: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 2010թ. հուլիսի 1-ին:

Երեխաների նկատմամբ կատարվող բռնությանը վերջ տալու պահանջով քարոզարշավը մեկնարկեց Իտալիայում 2010թ. նոյեմբերին: «Յուրաքանչյուր հինգերորդը» վերնագրով քարոզարշավը սահմանեց «Ներքնազգեստի կանոնը» և նպատակաուղղված էր աջակցելու իրավական, կրթական և այլ միջոցառումներին, որ անհրաժեշտ են երեխաների դեմ կատարվող սեռական բռնության բոլոր ձևերի դեմ պայքարելու համար:

Բացի դրանից, Եվրոպայի խորհրդի Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիան սահմանեց համացանցում մանկական պոռնոգրաֆիայի տարածումը որպես քրեական հանցագործություն և միջոցներ տրամադրեց ոստիկանությանը աշխատելու միջազգայնորեն համատեղ ուժերով այն հաղթահարելու համար:

Փոդքասթ (Podcast)





Լրացուցիչ տեղեկություններ
Երեխաների դեմ սեռական բռնությունը դադարեցնելու եվրոպական քարոզարշավի մեկնարկը