Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Համացանցի կառավարումը

Համացանցը հսկայական ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա ողջ աշխարհում: «ComScore Networks»-ի տվյալներով, 1999թ. 300 մլն. մարդ օգտվում էր համացանցից: 2011թ. նրանց թիվը հասել է 2 միլիարդի:

Եվրոպայի խորհուրդը ձգտում է նրան, որպեսզի համացանցի կառավարումը հիմնված լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության արժեքների վրա: Այն իր խնդիրը տեսնում է համացանցի ոչ նպատակային օգտագործման ռիսկերը նվազագույնի հասցնելու մեջ և նրա առավելագույն հնարավորությունների ձեռքբերման մեջ մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար, այդ թվում և հաշմանդամների:

Եվրոպայի խորհուրդը նպաստում է ինտերնետ ծառայությունների մատչելիության, հասանելիության, անվտանգության, հուսալիության, կայունության և անընդհատության բարելավմանը: Այն պաշտպանում է խոսքի ազատությունը և տեղեկատվության ազատ տարածումը համացանցում, ընդ որում պահպանելով, որտեղ որ դա անհրաժեշտ է, այլ օրինական իրավունքների և շահերի հետ հավասարակշռությունը:

Այս ոլորտում Եվրոպայի խորհրդի գործունեությունը հիմնված է մի շարք կոնվենցիաների և նորարարական միջոցների վրա, որոնք ուղղված են պայքարելու կիբեռհանցագործության դեմ, պաշտպանելու երեխաներին վնասակար պարունակության ինտերնետից, կանխելու կիբեռահաբեկչությունը, պաշտպանելու սպառողներին կեղծված դեղամիջոցներից, ինչպես նաև խթանելու էլեկտրոնային ժողովրդավարությունը և ապահովելու հաշմանդամների լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին՝ ինչպես անմիջականորեն, այնպես էլ առցանց:


Լրացուցիչ տեղեկություններ