Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Մահապատիժ

Եվրոպան այսօր աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ մահապատիժ այլևս չի կիրառվում: Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ պետությունները կամ վերացրել են մահապատիժը կամ սահմանել մորատորիում դրա իրականացման վրա:

Եվրոպայի խորհուրդը առաջատար դերակատարում է ունեցել դրա վերացման համար մղվող պայքարում, համարելով որ մահապատիժը տեղ չունի ժողովրդավարական հասարակություններում:

Մահապատիժը արմատախիլ անելու այս վճռականությունը արտացոլված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6 Արձանագրության մեջ՝ խաղաղ ժամանակ մահապատիժը վերացնելու վերաբերյալ, որն ընդունվել է 1983թ. ապրիլին, հետևելով Խորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությանը: 2002թ. կատարվեց ևս մեկ կարևոր քայլ թիվ 13 Արձանագրության ընդունմամբ՝ ցանկացած հանգամանքում մահապատժի վերացման վերաբերյալ:

Խորհուրդը մահապատժի վերացումը դարձրել է նախապայման անդամակցելու համար: Արդյունքում, 1997թ. ի վեր կազմակերպության անդամ պետությունների տարածքում ոչ մի մահապատիժ չի իրականացվել: Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է վերահսկել մահապատժի հարցը: Այն իր գործողությունները տարածել է Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների վրա՝ մասնավորապես Ճապոնիայի և Միացյալ Նահանգների:

Փոդքասթ (Podcast)


Լրացուցիչ տեղեկություններ
Հեռուստաբանավեճ «Տեսակետ»