Nos actions


Մեր գործողությունները


You will need to activate Javascript in your browser
or update your version of Flash Player
to access this site!

Obtain Flash Player

Գնչուներ

Եվրոպայում ապրում է մոտ 10 միլիոն գնչու: Նրանք բնակվում են Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր անդամ պետություններում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում նրանք կազմում են բնակչության ավելի քան 5%-ը:

Թեև գնչուները կարևոր ներդրում են ունեցել Եվրոպայի մշակութային ժառանգության գործում, նրանք շարունակում են մնալ ողջ Եվրոպայում ամենամարգինալ խմբերից մեկը: Նրանք Եվրոպայի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են և հաճախ քաղաքացիություն չունեցող անձինք:

Գնչուները բախվում են շատ խնդիրների - դժվարություններ կրթություն ստանալու և աշխատանք գտնելու հարցերում, խտրականություն առողջապահության և բնակարանով ապահովելու բնագավառում, անհանդուրժողականություն և անգամ բռնություն:

Եվրոպայի խորհուրդը համարում է, որ գնչուները եվրոպական քաղաքացիներ են և հետևաբար նրանց քաղաքացիությունը և մարդու իրավունքները պետք է ճանաչվեն: Այն հյուրընկալող կազմակերպություն է Եվրոպական գնչուների և ճանապարհորդների համաժողովի համար և իրականացրել է նաև «Dosta» (բավական է) քարոզարշավ, որն աջակցել է գնչուների նկատմամբ ունեցած կարծրատիպերը և նախապաշարումները հաղթահարելու պայքարին:

2010թ. հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում կազմակերպված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի 47 երկրների, ԵՄ-ի և գնչուական համայնքի ներկայացուցիչների հավաքը միաձայն դատապարտեց լայնորեն տարածված խտրականությունը գնչուների նկատմամբ և նրանց սոցիալական և տնտեսական անհավասարությունը:

 2011թ. մարտին սկիզբ առավ գնչու միջնորդներ պատրաստելու ծրագիրը, տալով միջազգային մակարդակով գնչուների համար կատարվող աշխատանքներում նորարարական մոտեցման ժամանակաշրջանի ազդանշան:


Փոդքասթ (Podcast)





Լրացուցիչ տեղեկություններ
2010թ. հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի հանդիպում
Կարճամետրաժ կինոնկար՝ «Մերժվածները»