Ne pas confondre


ՊԵՏՔ ՉԷ ՇՓՈԹԵԼ


Եվրոպայի խորհուրդ

Ստրասբուրգում տեղակայված միջազգային կազմակերպություն, որն ընդգրկում է 47 եվրոպական երկիր: Այն ստեղծվել է նպաստելու համար ժողովրդավարությանը և պաշտպանելու մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրոպայում:


fleches

Եվրոպական խորհուրդ

Եվրոպական միության պետությունների կամ կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումներ (առնվազն տարին երկու անգամ)՝ Միության քաղաքականության մշակման նպատակով:

Եվրոպական միություն (ԵՄ)

ԵՄ-ը ներկայում ունի 28 անդամ պետություն, որոնք իրենց ինքնիշխանության որոշ մասը պատվիրակել են այս կառույցին, որպեսզի համատեղ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ հարցերի վերաբերյալ հնարավոր լինի ժողովրդավարական ճանապարհով որոշումներ կայացնել եվրոպական մակարդակով: Որևէ երկիր երբևէ չի միացել ԵՄ-ին առանց նախապես Եվրոպայի խորհրդի անդամ լինելու:


Խորհրդարանական վեհաժողով


Եվրոպայի խորհրդի խորհրդակցական մարմին, որը բաղկացած է 318 ներկայացուցիչներից (նույնքան էլ փոխարինողներ), որոնք նշանակվում են 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանների կողմից:


fleches

Եվրոպական խորհրդարան

Եվրոպական միության խորհրդարանական մարմին, որը կազմված է Եվրոպական միության 28 երկրների 766 անդամներից, որոնք ընտրվում են ուղղակի ընդհանուր քվեարկությամբ:


Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով

Մինչև 1998թ. նոյեմբեր, այս միջազգային մարմինը զբաղվում էր բոլոր անհատ անձանց և պետությունների կողմից անդամ պետություններից որևիցե մեկի դեմ ներկայացվող բողոքների ընդունելիության քննությամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան. այն իր կարծիքն էր հայտնում ընդունելի համարված դիմումներում պարունակած բռնության մասին պնդումների վերաբերյալ՝ այն գործերում, որտեղ բարեկամական լուծում ձեռք չէր բերվել:


fleches

Եվրոպական հանձնաժողով

Բրյուսելում տեղակայված Եվրոպական միության գործադիր մարմին, որն իրականացնում է Միության պայմանագրերի և Միության հաստատությունների որոշումների ճշգրիտ կատարման վերահսկողությունը:


Միջազգային դատարան


Միավորված ազգերի կազմակերպության դատական մարմին, որը տեղակայված է Հաագայում:

Եվրոպական միության դատարան

Գտնվում է Լյուքսեմբուրգում և ապահովում Եվրոպական միության եվրոպական պայմանագրերի դրույթների կիրառման և մեկնաբանման համապատասխանությունը օրենսդրությանը:


Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ստրասբուրգում գտնվող այս դատարանը միակ իրապես դատական մարմինն է՝ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան: Այն կազմված է Կոնվենցիայի Կողմ պետություններից յուրաքանչյուրից մեկ դատավորի առկայության ձևաչափով և որպես վերջին ատյան ապահովում է պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայի համաձայն իրենց պարտավորությունների կատարումը: 1998թ. նոյեմբերից Դատարանն աշխատում է մշտական հիմունքներով:


fleches

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Պայմանագիր, որի համաձայն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն իրենց վրա պարտավորություն են վերցրել պահպանելու մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:


fleches

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948թ.՝ նպատակ ունենալով ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային մակարդակով: