Դուք գտնվում եք այստեղ՝ Եվրոպայի խորհուրդը համառոտ> Արվեստի ստեղծագործություններ և նվերներ
Art et dons
Արվեստի ստեղծագործություններ և նվերներ :

Եվրոպայի խորհրդի բազմաթիվ շինություններում առկա է արվեստի ստեղծագործությունների հոյակապ մի հավաքածու: Անդամ պետությունների կատարած նվիրատվությունները, որոնք ներառում են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ, արտացոլում են Եվրոպայի մշակութային ինքնությունը:

 

Թանգարանային գիշեր

2009 թ. մայիսի 16-ին Եվրոպայի խորհրդում առաջին անգամ անցկացրած «Թանգարանային գիշերվա» ընթացքում Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի պալատը վերածվել էր մի մեծ թանգարանի: Այնտեղ ցուցադրված էր Եվրոպայի խորհրդին պաշտոնապես նվիրաբերված արվեստի ստեղծագործությունների հարուստ և բազմատեսակ հավաքածուն: Ամեն ինչ անսովոր էր, երբ այցելուները ծանոթանում էին շինության ներսում և նրա շուրջ տեղակայված ցուցանմուշներին՝ օրվա ժամը, ցուցանմուշների տեղադրման վայրը և լուսավորությունը:

Ներբեռնել գրացուցակը (PDF)

Ֆոտոսրահ